Հայաստանը Արևելյան գործընկերության պետությունների ԶԼՄ-ների ազատության ինդեքսում զբաղեցրել է երրորդ տեղը: Այս մասին վկայում են ENP EAP Media Freedom Watch-ի կողմից անցկացրած հետազոտության արդյունքները:
Հետազոտումը տեղի է ունեցել փորձագետների հարցումով(տասնյակ մարդ վեց պետությունից), որոնք գնահատել են մամուլի ազատության վիճակը նախագծի կողմից առաջարկված մեթոդիկայով:
Ինդեքսը բաղկացած է չորս բլոկից «Քաղաքականություն»,«Պրակտիկա»,«Հեռուստառադիոհաղորդում», «Համացանց և նոր մեդիա»:
«Քաղաքականություն» բլոկը որոշում է սահմանադրությամբ և երկրի այլ օրենքներով ԶԼՄ-ներին և լրագրողներին տրված ազատության և իրավունքների մակարդակը, դրանց համապասխանումը միջազգային ձևափաչերին, պաշտոնական գրաքննության ներկայություն: Առավելագույն միավորը կազմել է 240 միավոր: Այս կարգում Հայաստանը երկրորդն է 177 միավորով:
«Պրակտիկա» բլոկը որոշում է պետության դերը ԶԼՄ-ների և լրագրողների ազատության և իրավունքների ապահովման գործում, իշխանությունների ռեակցիան դրանց անօրինական սահմանափակումների դեպքում: Առավելագույն միավորը կազմում է 1110 է: Հայաստանը համաձայն այս բլոկի զբաղեցնում է երրորդ հորիզոնականը 557 միավորով:
Հեռուստառադիոհաղորդում բլոկը որոշում է հեռուստառադիոկազմակերպությունների ազտությունը, եթերի հասանելիությունը և այլն: Առավելագույն միավորը 150 բալ է, որից Հայաստանը ստացել է 61 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը:
«Համացանց և նոր մեդիա» բլոկը որոշում է համացանցի ազատության մակարդակը, դրանց հասանելիության հնարավորությունները: Առավելագույն միավորը եղել է 150 բալ: Հայաստանը գտնվում է երկրորդ հորիզոնականում 117 միավորով:
Ընդ որում հետաքրքիր է, որ բոլոր չափանիշներով առաջատարը Վրաստանն է: