Մի քանի ամիս երկմտելուց հետո Հայաստանը նշել է, որ ցանկանում է միանալ Մոսկվայի գլխավորությամբ Բելոռուսի, Ղազասխատնի և Ռուսաստանի Մաքսյաին Միությանը: Ուկրաինան կարծես ցանկանում է կնքել ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ նոյեմբերին Վիլյնուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Տարածաշրջանում մյուս պետությունները ևս հանդիպել են այսպիսի երկընտրանքի` հաշվի առնելով, որ երկու միություններում միաժամանակ անդամագրվելը անհնար է: Radio Free Europe/Radio Liberty-ի լրագրող Չարլ Ռեքնագելը խոսել է Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի տնօրենների խորհրդի փոխանախագահ և տնտեսագետ Ջուդի Շելթոնի հետ, թե ինչու է Ռուսաստանը ստեղծում իր սեփական տնտեսական գոտին ի հակադրություն ԵՄ-ի և ինչպես է ճնշում գործադրում պետությունների վրա դրան միանալու համար:


-Ռուսաստանը ստեղծել է սակագնից ազատ Մաքսային միություն Ղազախստանի և Բելոռուսի հետ 2010 թվականին և այժմ փորձում է ընդարձակել այն հետխորհրդային պետությունների շնորհիվ: Ռուսաստանը ունի ուժեղ նոր տարածաշրջանային տնտեսական հավակնություններ, որո՞նք են դրանք:
- Մոսկվան որոշակիորեն ցանկանում է վերականգնել ոչ միայն տնտեսակայն, այլ նաև քաղաքական գերակայությունը նախկինում իր հսկողության տակ գտնվող երկրների վրա: Չնայած որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել նոր միություն կամ վերակենդանացնել հին միությունը, սակայն վերջինիս տնտեսական հեռանկարները այդքան էլ ոգևորող հանգամանք չեն: Ռուսաստանի տնտեսությունը մեծ մասամբ հիմնվում է հումքի և նավթի վրա, բացի դա ես մտածում եմ կաշառակերությունը շատ մեծ խնդիր է և մենք տեսնում ենք անհավասր հնարավորություններ ապահովված շատ հարուստ օլիգարխներին հասարակ քաղաքացիների հաշվին:


-Մոսկվան նշում է, որ սերտ ինտեգրումը միայն տրամաբանակ է դարձնում այն, որ Ռուսաստանը այդ երկրների ապրանքների ամենամեծ գնորդն է և միաժամանակ նրանց էներգիա մատակարարողը: Արդյո՞ք տնտեսական հիմք ունի այսպիսի փաստարկը:


-Ոչ իհարկե և տնտեսության աճը ապահովող շարժիչ գործոնները նույնպես փոխվում են կապված երկրների արդիականացման և զարգացման հետ: Սակայն ես ուղղակի ցանկանում եմ նշել, որ այժմ Ուկրաինան Ռուսաստան է արտահանում շուրժ 12,3 մլրդ եվրո արժողությամբ ապրանք: Նրանք ավելի շատ արտահանում են Եվրամիություն շուրջ 12,9 մլրդ եվրո արժողությամբ ապրանք: Սրանք անցած տարվա ցուցանիշներն են: Այն, որ Ռուսաստանը այս պետությունների էներգետիկ մատակարորողն է և ենթադրում է որոշակի բնական դաշինք, երջանիկ փորձառություն չի եղել այդ պետությունների համար:

Պետությունները պետք է անհանգստանան, որ միանում եմ մի կազմակերպության, որտեղ չեն մտածում, որ թափանցելիությունը, օրենքի ուժը կամ կաշառակերության դեմ պայքարը կարևոր բաներ են:

Այժմ եթե վերցնենք Ամերիկայի օրինակը: Ճշմարտություն է այն, որ հաշվի առնելով աշխարհագրությունը մեր առաջին և երկրորդ առևտրի գործընկերները Կանադան և Մեքսիկան են, սակայն երրորդ տեղում գտնվում է Չինաստանը, այնուհետև Ճապոնիան, Գերմանիան և Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեցարիան, ՀՆդկաստանը: Այս պետությունները տարածված են աշխարհով մեկ, ուստի կարևոր չէ լինել սահմանակից պետություն:
Ի հակառակ Ռուսաստանի, որը նշում է, որ սահմանով մոտ լինելը քեզ տալիս է մաքսային միության հարաբերություններ ունենալու առավելություն և անգամ ենթադրելով, որ Ուկրաինայի համար ինքնասպանություն կլինի մաքսային միությունից հրաժարվելը, եկեք նայենք Բելոռուսի օրինակին: Արդեն անցած շաբաթ ականատես եղանք, որ Ռուսաստանը հայտարարեց, որ 25 %-ով պակասեցնում է նավթի մատակարարումը Բելոռուս այս ամսվա համար, սակայն չի բացառվում դա նաև ապագայում, նրանք ցանկանում են սահմանափակումներ մտցնել Բելոռուսի կաթնամթերքների վրա և արգելեցին խոզի արտահանումը Բելոռուսից ուրբաթ օրը: Ուստի այն պետությունը, որը մաքսային միությունով կախվածության մեջ է ընկնելու Ռուսաստանից, պետք է մտածի արդյոք ցանկանում է լինել Բելոռուսի նման: Ես մտածում եմ, որ այստեղ գոյություն ունի գերակայության և հսկողության տակ գտնվելու ցանկության հարց, որը յուրաքանչյուր պետության վերածում է պատժի և չարաշահման առարկա:
-Կիևը նշել է, որ պատրաստ է գնալ երկու ճանապարհով դեպի ԵՄ և Մաքսային միություն, սակայն սկզբում Բրյուսելը այնուհետև նաև Մոսկվան պարզ են դարձրել, որ դա տարբերակ չէ: Կարո՞ղ եք բացատել, ինչու երկուսն էլ թե Բրյուսելը և թե Մոսկվան այդպես են ասել:


-Եվրամիության տեսանկյունից յուրաքանչյուր պետություն, ով ցանկանում է ունենալ ասոցացման համաձայնագիր կամ առևտրային հարաբերություններ և ունենալ լավ քաղաքական կապեր ԵՄ-ի հետ պետք է ունենա ինքնուրույն արտաքին առևտուր:
Այժմ Մոսկվա տեսանկյունից նրանք ասում են, որ երկուսի հետ էլ չես կարող համագործակցել , քանի որ Ուկրաինան իվիճակի կլինի ներմուծել ապրանքներ Եվրամիությունից առանց մաքսային սակագների և այնուհետև նրանք կարող են արտահանել ավելի էժան ապրանքներ Մաքսային միության պատկանող երկրներին և այն կարող է վնասել այդ պետություններում ներքին արդյունաբերությանը: Այստեղ հարց է առաջանում, թե ինչ վատ բան կա լինելով Մաքսային միության անդամներից մեկը կարողանալ գնել եվրոպական ապրանքները ավելի էժան գներով:


-Վերջապես Մոսկվան չի պահանջում իր հեռանկարային անդամներին գնալ օրենսդրական և քաղաքական բարեփոխումների միջոցով, որով նրանց կառավարությունները կդարձնեն ավելի թափանցիկ, կբարձրացնի օրենքի ուժը և կցածրացնի կաշառակերությունը, ինչը պահանջում է Եվրամիությունը: Արդյոք սա պատճառ չէ, որ Մաքսային միության ապագա անդամների հասարկությունը պետք է թերահավատորեն վերաբերվի Ռուսաստանի առաջարկությանը:

-Պետությունները պետք է շատ թերահավատորեն վերաբերվեն այն փաստին, որ Ռուսաստանը հեշտացնում է միանալու գործընթացը առանց որևէ  քաղաքական կամ օրենսդրական բարեփոխումների կամ պահանջի, որ պետությունները կենտրոնանան օրենքի ուժի բարձրացման և կաշառակերության նվազեցման վրա:

 Ես չեմ մտածում, որ պետությունները կցանկանան միանալ Մաքսային միությանը, որը չի ղեկավարվում մշակույթով, որը ցույց չի տալիս էական հարգանք ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքական ազատության կամ անգամ տնտեսական հնարավորությունների նկատմամբ: Պետությունները պետք է անհանգստանան միանալու կազմակերպության, որը չի մտածում թափանցելիության, օրենքի ուժի, կաշառակերության դեմ պայքարի մասին: