Թուրքիայի առարկությունը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հռետորաբանությունը մեծապես խաթարել է ԱՄՆ Կոնգրեսի հետ նոր F-16 կործանիչների գնման գործարքը: Այս մասին Ahval փոդքաստում հայտարարել է Լոուրենս համալսարանի Մերձավոր Արեւելքի պատմության դոցենտ Հովարդ Էյսենշտատը։

Մինչ Անկարայի կողմից Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հայտերի արգելափակումը, F-16-ի գործարքի հնարավորություններն ավելի մեծ էին: Նրա խոսքով՝ լավ հնարավորություն կար, որ Բայդենի վարչակազմը կարող էր գործարքը վաճառել Կոնգրեսին, քանի որ այն բխում է ԱՄՆ ազգային շահերից, ասել է նա, բայց հիմա դա դժվար է պատկերացնել: «Ինձ ապշեցնում է, թե որքան վատ է անդրադառնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու Թուրքիայի ցանկության տեսանկյունից»:


Անցյալ տարի Թուրքիան Lockheed Martin-ից 40 նորագույն F-16 կործանիչ եւ գոյություն ունեցող մարտական ​​ինքնաթիռների արդիականացման համար մոտ 80 կոմպլեկտի գնման պաշտոնական հայտ էր ներկայացրել այն բանցի հետո, երբ Վաշինգտոնը նրան դուրս թողեց իր F-35 կործանիչների ծրագրից:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 17-ին Կոնգրեսին ուղղված նամակում նշել էր, որ F-16-ի հնարավոր վաճառքը բխում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնության շահերից։

«Եթե երկու-երեք շաբաթ հետ գնանք, ապա Բայդենի վարչակազմն ակնհայտորեն փորձում էր ինչ-որ միջոց գտնել թուրք-ամերիկյան հարաբերություններից մնացածը վերականգնելու և պահպանելու համար»,- ասել է Էյսենսշատը:

Սակայն Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի նկատմամբ դրա ներկայիս վետոն, կտրուկ նվազեցրեց Թուրքիայի առանց այն էլ ցածր հեղինակությունը Կոնգրեսում:ne

Այն, ինչ Էրդողանն իրականում չի հասկացել, դա այն էր, թե ինչպես է աշխատում Կոնգրեսը եւ դրա դերը, ասել է Էյսենսշատը: Նրա խոսքով՝ Թուրքիան կարծում է, որ ԱՄՆ-ն սխալ է հասկանում, թե որքան արժեքավոր է Թուրքիան։ «Թուրքական վերնախավը կարծում է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ ԱՄՆ-ի»։

Էյսենսշատն ասել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության որոշումների կայացումմ այժմ հիմնականում կենտրոնացած է նախագահության շուրջ, այլ ոչ թե արտաքին գործերի նախարարության եւ պրոֆեսիոնալ դիվանագետների վրա: «Եւ այդ պատճառով կարծում եմ, որ Թուրքիայի որոշումը կապված է արտաքին քաղաքականության տեսանկյունից որոշակի հավակնությունների եւ իշխող ԱԶԿ-ի ներքին հավակնությունների հետ»,- ասել է նա: