Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ակնկալում է, որ Հայաստանը կմտնի Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունների կազմի մեջ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: Այս մասին հաղորդում է РБК-ն:
«Ես չէի խոսա Ղրղզստանի հետ համաժամանակացման մասին: Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, Ղրղզստանը՝ ունի և ոչ միայն նրանց հետ, այլ նաև Չինաստանի հետ: Ես կասեի այսպես. մենք պետք է միասին ակտիվ աշխատենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունում մենք լինենք հիմնադիրների հետ, սակայն սա շատ հավակնոտ ծրագիր է»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Հայաստանի և Ղրղզստանի՝ Մաքսային միություն անդամագրվելը համաժամանակեցվել է:
Նախարարի խոսքերով Հայաստանի՝ Մաքսյաին միության միանալուն հետևելու են բազմաթիվ տեխնիկական խնդիրներ և հնարավոր է անգամ ոչ դյուրին:«Սակայն դա արդեն ուրիշ մակարդակի առաջադրանքներ են, կարևորը քաղաքական կամքն է և որոշումը»,- ավելացրել է նա:
Ինչպես նշել է Սլեպնևը Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ կլինի հայկական օրենսդրության հարմարեցում:«Դա առաջադրանքների մեծ ծավալ է մաքսային, տեխնիկական և արտաքին առևտրի կարգավորման ոլորտում»,- մեկնաբանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարը՝ շեշտելով, որ որոշ հարցեր համատեղ մեծ ակտիվ աշխատանքի կարիք կունենան:
Հայաստանը Մաքսային Միության միանալու ցանկություն է հայտնել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ արդյունքում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Ինչպես հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Հայաստանի՝ միությանը միանալու բանակցությունները կարող են սկսվել արդեն 2013 թվականի հոկտեմբերին:
Սեպտեմբերի 9-ին Շուվալովը հայտարարել է, որ փորձագիտական խումբը, որը աշխատում է այս հարցերի վրա, ենթադրում է, որ արդեն սեպտեմբերի 25-ին Բարձրագույն տնտեսական խորհրդի նստաշրջանի ժամանակ պետությունների ղեկավարների մակարդակով հնարավոր կլինի պատրաստել Հայաստանի՝ Մաքսային Միություն մտնելու հնարավորության մասին զեկույց: