ՀԱՊԿ-ն միշտ բաց է շահագրգիռ կողմերի, միջազգային կառույցների հետ համագործակցության համար եւ պատրաստ է երկխոսության իրավահավասարության եւ հարգանքի հիման վրա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ կան մի շարք ոլորտներ, որոնցում նման համագործակցությունն արդյունավետ կլիներ։ «Խոսքը միջազգային մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելն է, ներառյալ՝ միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, տեղեկատվական անվտանգությունը։ Կան նաեւ ոչ պակաս կարեւոր ոլորտներ, որտեղ ջանքերի միավորումը չափազանց պահանջված կլիներ խաղաղության, անվտանգության ապահովման տեսանկյունից»,-ասել է նա։


Զախարովան հիշեցրել է, որ 2021 թվականին ՀԱՊԿ-ում ուժի մեջ են մտել նորմատիվ փաստաթղթերը, որոնք հաստատում են ՀԱՊԿ-ին կից դիտորդի եւ կազմակերպության գործընկերոջ կարգավիճակը։ Զախարովան կարծում է, որ դա հնարավորություններ է ստեղծում՝ միավորելու շահագրգիռ ինտեգրացիոն միավորումներին եւ պետություններին կառույցի աշխատանքում։ Կառույցի առաջնահերթ գործընկերների թվում են, նրա խոսքով, ԱՊՀ-ն եւ ՇՀԿ-ն։