Ճապոնիան շուտով կարող է ավելի քան 7000 կղզի ավելացնել հողատարածքների իր պաշտոնական ցուցակում: Սա երկու անգամ ավելի է, քան հայտնաբերվել է 1987 թվականի վերջին հաշվարկում:

Միջազգային ծովային իրավունքը սահմանում է կղզին որպես «բնական ձեւավորված ցամաքի տարածություն, որը շրջապատված է ջրով, որը մակընթացության ժամանակ ջրի մակարդակից բարձր է գտնվում»։


Սակայն միշտ չէ, որ հնարավոր է ճշգրիտ որոշել, թե որտեղ են ցամաքային տարածքներն ամբողջությամբ շրջապատված ջրով եւ կանոնավոր կերպով չեն կլանվում օվկիանոսի կողմից: Ավելին, կղզիների մի մասը հայտնվում եւ անհետանում է հրաբխային ակտիվության եւ բնական այլ ուժերի պատճառով։

Օրինակ, վերջերս Էսանբե Հանակիտա Կոջիմա փոքրիկ կղզին ոչնչացել է փոթորիկների եւ սառցահատների պատճառով: Կորուստը կարող էր աննկատ մնալ, եթե կղզին երկրի տարածքի վիճելի արեւմտյան ծայրամասը չլիներ:

Այս առումով Ճապոնիան որոշել է օգտագործել թվային քարտեզագրման ժամանակակից տեխնոլոգիաները՝ իր վրա ցրված ցամաքային զանգվածների մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու համար։

Նախկին տվյալներով երկրում կար 6852 կղզի, որոնցից միայն 260-ն էին բնակեցված։ Սակայն աերոլուսանկարների, գոյություն ունեցող քարտեզների եւ այլ տվյալների օգտագործմամբ նոր վերլուծությունը բացահայտել է ընդհանուր առմամբ 14 125 կղզի: