Ես կցանկանայի թերահավատությամբ վերաբերվենք այն արտահոսքերին, որոնք վերաբերում են կոնֆիդենցիալության ոլորտին. Կարող են A4 ֆորմատի վրա ինչ-որ թուղթ հրապարակել ու ասել՝ սա է. բայց շատ դեպքերում կառավարությունը կարող է սահմանափակված լինել այդ թղթերին արձագանքելուց, որովհետեւ ստիպված պետք է լինես այլ մանրամասներ բացահայտել դա հիմնավորելու համար, իսկ այդ բացահայտումն արդեն արտաքին քհարաբերությունների ոլորտում խնդիրներ է առաջացնում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի համար ընդունելի է մի փաստաթուղթ, որտեղ կլինի «ԼՂ հայերի անվտանգություն եւ իրավունքներ, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանը»:
«Եկեք արձանագրենք փաստեր, որոնք կարող են հարցի պատասխանը տալ. Հայաստանը եւ Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Ինչո՞ւ ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ եթե չենք ճանաչում, Ադրբեջանն էլ չի ճանաչում մերը: Այլ խնդիր է, որ եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ խողովակով Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված գործողություններ իրականացնել»,-ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վարչապետն ասաց. «Մեր հրապարակային դիրքորոշումները շարունակում են մնալ նույնը, որ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը պետք է հասցեագրվի եւ հարցի առաջին շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը, եւ այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու Ստեփանակերտ հարթության մեջ:
Ես կարծում եմ՝ այս ձեւակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք հասցեագրենք ՀՀ ազգային շահերը եւ լիարժեք կերպով հասեցագրենք նաեւ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքի հարցերը:
Հիմա ճիշտ չի լինի քննարկել պարբերություններ: Որեւէ փաստաթուղթ մի պարբերությունից բաղկացած չէ: Կարող է լինել պարբերություն, որ մեզ թվա, թե նշանակում է սա, բայց մեկ ուրիշ տեղ լինի այլ պարբերություն 180 աստիճանով պտտի այդ պարբերության իմաստը: Իմ առաջարկն այն է, որ մենք խոսենք ոչ թե պարբերություններից, այս սկզբունքներից»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					