Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին քիմիական հարձակման ժամանակ օգտագործվել է զարին: Այս եզրակացության մասին Անվտանգության խորհուրդի փակ նիստում ներկայացրել են Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի փորձագետները:
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ կոնֆլիկտի ժամանակ հարվածի են ենթարկվել քաղաքացիական հասարակությունը, այդ թվում նաև երեխաները: Հազարավոր տուժածներից վերցրած անալիզները, ինչպես նաև հարձակման վայրից վերցրած նմուշները վկայում են նյարդակաթվածահար անող գազ:Զարինի հետքեր հայտնաբերվել են հրթիռի բեկորների վրա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զարինի օգտագործումը ռազմական հանցագործություն է համարել, սակայն հետագա եզրակացություններից զերծ է մնացել:
«Տեսուչների նպատակն է եղել բացահայտել, թե արդյոք օգտագործվել է զարինը: Խումբի առաջադրանքն է եղել բացահայտել, թե որ տարածքում է օգտագործվել գազը և ոչ նրանց օգտագործողների բացահայտումը: Մեղավորներին գտնելը արդեն ուրիշ մարդկանց գործն է»:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեսուչների հաշվետվությունը հաստատում է Ասադի ռեժիմի կողմից զարինի օգտագործման վարկածը: Ռուսաստանը իր հերթին շարունակում է պահանջել դրա համար պահանջել ապացույցներ:
Մոտակա ժամանակներս ՄԱԿ-ի դիվանագետները կսկսեն աշխատել բանաձևի նախագծի վրա, որի հիմքում լինելու է Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի՝ սիրիական քիմիական զենքը միջազգային հսկողության հանձնելու և վերացնելու Ժնևյան համաձայնությունը:Դամասկոսը արդեն իր պատրաստակամությունն է հայտնել գնալ այդ քայլերին: