«Ժամանակի» տեղեկություններով՝ ԱՄՆ-ն ավելացնելու է Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցությունը, որը կատարվելու է տարբեր ծրագրերի միջոցով։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ը հաստատակամ է այս տարի վերականգնել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ մտադիր է սկսել ծրագրի երկրորդ փուլը։ Նախապես ծրագրված էր ծրագրի երկրորդ փուլի դեպքում ֆինանսավորումը հասցնել 400-450 մլն դոլարի, բայց այժմ հայտնի էդարձել, որ ԱՄՆ-ը մտադիր է այն հասցնել մինչեւ կես միլիարդ դոլարի»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):