ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Հայաստանում առաջին ռուս-հայկական մեդիա-ֆորումի մասնակիցներին՝ անդրադառնալով այն պահերին, որոնք տեղի են ունեցել նախօրեին։ Նա կոչ է արել չտրվել սադրանքների՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան այդ ամենին կդիմանա։

Իրականացվող միջոցառումը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անվանել է ճիշտ քայլ։ Նա ընդգծել է, որ անգամ ամենակեղտոտ մտադրությունները չհաջողվեցին, եւ ֆորումը կայացավ, եւ դեռ կաշխատի։


Իր դիմումում նա նշել է.

«Ուրախ եմ ողջունել այս օրերին Երեւանում ընթացող Ռուս-հայկական մեդիա-ֆորումի մասնակիցներին։ Անկասկած, մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունը Ռուսաստանի եւ Հայաստանի դաշինքի ամրապնդումն է։ Մեր փոխգործակցության հիմքում թե՛ անկեղծ քաղաքական երկխոսությունն է բոլոր մակարդակներով, թե՛ փոխշահավետ տնտեսական կորպորացիան, թե՛ ճյուղավորված հումանիտար համագործակցությունը։

Տասնամյակներ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին։ Շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցության 2020թ. կանգնեցվել է պատերազմը։ Ռուսաստանի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի ստորագվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ամուր հիմք է դարձել խաղաղության հասնելու հետագա աշխատանքի, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մշտական եւ անկեղծ շահագրգռություն է դրսեւորում ՀԱՊԿ գծով դաշնակիցների ճակատագրի հանդեպ։

Այդ ուշադրության շոշափելի արդյունքը երկու երկրների տնտեսական կապերի բուռն զարգացումն է։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում գլխավոր օտարերկրյա ներդրողն է՝ բոլոր կապիտալ ներդրումների 40 տոկոսը, ավելի քան 2,2 մլրդ դոլար։ Մենք հանրապետության համար ապահովում ենք էներգակիրներ արտոնյալ գներով։ Մեր երկաթուղայինները լիովին բավարարում են Հայաստանի ուղեւորա- եւ բեռնափոխադրումները։ Սկասծ 2010-ից՝ Հայաստանին Ռուսաստանի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության ծավալը ՄԱԿ համակարգի միջազգային կազմակերպությունների գծով գերազանցել է 70 մլն դոլարը։ Ռուսաստանյան բուհերում սովորում է ավելի քան 5 200 հայ ուսանող, նրանցից 1 800-ը՝ Ռուսաստանի բյուջեի հաշվին։ Մեր սահմանապահները հայ գործընկերների հետ միասին իրականացնում են Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի հետ երկրի սահմանների պաշտպանությունը։ Այս ամենը պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել ռուս-հայկական կապերի առողջ տեղեկատվական ֆոնը։ Այս խնդիրն ընկած է ինչպես պետական իշխանության մարմինների, այնպես էլ ԶԼՄ-ների վրա։ Պահանջված են դրական, «լույս արձակող» բազմակողմ գործնական կապեր օրակարգի բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ մեզ միավորող՝ ընդհանուր հերոսական անցյալի պահերը։ Կցանկանայի ավելի շատ տեսնել եւ լսել Ռուսաստանի ավանդի մասին, նրա ռազմական, ներառյալ խաղաղապահները եւ սահմանապահները, Հայաստանի անվտանգության գործում, եւ ռուսական ընկերությունների ավանդի մասին հանրապետության տնտեսական աճի հարցում։ Ի դեպ, հումանիտար ոլորտի հավակնոտ նախագծերի մասին, ներառյալ դպրոցների բացումը դաշնային պետստանդարտներով դասավանդմամբ եւ ռուսերենով, նույնպես. ըստ իս, նյութերը կարող էին եւ ավելի շատ լինել։ Սակայն կարծում եմ, որ ոչ ձեզ, ոչ մեզ չի կարող գոհացնել վերջին ժամանակներս գերիշխող միակողմ, բացասական, հաճախ պարզապես իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը Ռուսաստանի եւ ռուս-հայկական հարաբերությունների մասին։ Դա, անշուշտ, հակասում է երկու ժողովուրդների շփման բարեկամական բնույթին։ Եկեք խոսենք խնդիրների մասին բացահայտ։

Անթույլատրելի ենք համարում թշնամանքի եւ ատելության հրահրումը մեր մարդկանց միջեւ՝ ի հաշիվ Ռուսաստանին հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելու։ Անախորժ նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կ.Ֆ. Զատուլինին, «Россия сегодня»-ի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ.Ս. Սիմոնյանին, միջազգայնագետ-փորձագետ Ա.Մ. Միհրանյանին, մեդիա-մենեջեր Ա.Ա. Գաբրելյանովին «սեւ ցուցակ» մտցնելը, ինչպես նաեւ այն, որ ս.թ. օգոստոսին մերժվեց թույլ տալ երկիր մտնել Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության եւ համագործակցության նախագահ, հանրապետությունում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի նախկին նախագահ Վ.Վ. Կրիվոպուսկովին։

Գիտեք, այն անձանց այդպիսի, կարծես թե, «անցանկալիությունը», որոնք առաջատար մեդիա-մենեջերներ եւ քաղաքագետներ են մեր երկրում, որոնք չեն խախտել օրենքները, այլ ընդամենը արտահայտել են իրենց անձնական, մասնավոր կարծիքը, էական վնաս է հասցնում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական ոլորտում։ Դե, իհարկե, նաեւ այն մասին, ինչը տառացիորեն ցնցեց երեկ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի տեղեկատվական դաշտը. դա «Sputnik Армения» ռադիոյի մեկնաբան Ա.Գեւորգյանին եւ բլոգեր Մ.Բադալյանին կալանավորելն է։ Անմիջապես ռուս-հայկական մեդիա-ֆորումի անցկացման ժամանակ կատարված սադրանքը, հավանաբար, ուղղված է երկկողմ հարաբերությունների եւ հրատապ օրակարգի համար կարեւոր միջոցառման խափանմանը։ Ակնհայտ է, որ այդ սադրանքի հետեւում կանգնած են այն նույն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների եւ նրանց ժողովուրդների մերձեցմամբ, շահագրգռված են հակառակում՝ մարդկանց օտարելու, այն բանի մեջ, որ ատելություն, վախ, անվստահություն սերմանեն։

Ռուս առանձին փորձագետների արահայտությունները համեմատելի չեն հակառուսական քարոզչության հետ հայկական մի շարք ԶԼՄ-ներում։ Իսկ մենք ձեզ հետ միասին պայմանավորվել ենք այսօր բացահայտ խոսել խնդիրների մասին։ Ռուսաստանն իր կողմից շահագրգռված է, որպեսզի միասին, անկեղծ եւ կառուցողական ձեւով ուղիներ փնտրվեն իրավիճակը շտկելու համար։ Մենք անհանգստացած ենք այն բանով, որ Հայաստանում աճում է արեւմտամետ հակում ունեցող մեդիա-կառույցների թիվը՝ նպատակաուղղված մեր երկրի եւ մեր հարաբերությունների վարկաբեկմանը։ Մենք արձանագրում ենք բացասական հաղորդումները, որոնք հաճախ առճակատման հունով են տարվում, որոնք կասկածի տակ են դնում տարածաշրջանում Ռուսաստանի կառուցողական դերը։ Ցավոք, Հայաստանում կան նաեւ տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտ, ներողություն, կեղտ են լցնում, ոչ թե քննադատում, այլ կեղտ են լցնում փոխգործակցության մեր ընդհանուր միջպետական մեխանիզմների վրա, ներառյալ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն։

Կցանկանայի ընդգծել. այդ քարոզչությունը ոչ թե պարզապես խրախուսվում, այլ առաջ է մղվում «հավաքական Արեւմուտքի» կողմից, շռայլորեն ֆինանսավորվող բազմաթիվ, այսպես կոչված, ՀԿ-ների «փորձագետների,» եւ դրամաշնորհների միջոցով։ Դատելով դրանց եթերների հագեցածությամբ եւ ծրագրերի որակով, նյութերի լայն տարածվածությամբ ամերիկյան տարբերի հոսթինգների եւ սոցցանցերի հարթակներում, միջոցների պակաս դրանք չունեն։ Չէ՞ որ դա նույնպես դժվար չէ ստուգել։ Այդ այսպես կոչված տեղեկատվական գործողությունների թիրախային հիմնական լսարանը երիտասարդությունն է։ Արեւմտականները խփում են ամենասուր թեմաներին՝ թիրախավորելով հանրապետությունում հանրային տրամադրվածությունների վեկտորը հակառուսականի փոխելը։ Ընդ որում՝ տարածաշրջանի ապագան նրանց ընդհանրապես չի անհանգստացնում, վերջնանպատակը գեղեցիկ խոսքերի հետեւում պառակտում մտցնելն է եղբայրական երկու ժողովուրդների միջեւ, անվտանգության եւ կայունության խափանումը միայն մեկ նպատակով՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը եւ գլոբալ քաոս սերմանել այս տարածաշրջանում։ Եվ, իհարկե, այս առումով մեր աչքերի առջեւ Ուկրաինայի օրինակն է։

Լավ է, որ մենք նաեւ դրական պահեր ունենք։ Դրանց մասին նույնպես պետք է խոսել բացահայտ։ Հայաստանում աշխատող հայրենական տեղեկատվական ռեսուրսները վայելում են բնակչության լայն շրջանակների վստահությունը։ Եվ դա ամրագրված է իրական թվերով։ Կա ռուսական մեդիա-կոնտենտի պահանջարկ Հայաստանում։ Բարձրանում են առաջատար ռուսական հեռուստաալիքների, հասարակական-քաղաքական եւ զվարճալի ծրագրերի վարկանիշները։ Երկրում աշխատում են ռուսական հիմնական ԶԼՄ-ների թղթակցական կետերը։ Ակտիվորեն զարգանում է ռուսալեզու սեգմենտը «Թելեգրամ» մեսենջերում։

Մենք կարծում ենք, որ հայրենական ԶԼՄ-ների ներկայության հետագա ընդլայնումը Հայաստանում պահանջված է եւ կնպաստի ռուս-հայկական տեղեկատվական փոխգործակցության մակարդակի բարձրացմանը եւ մեդիա-ոլորտում երկկողմ երկխոսության հետագա զարգացմանը նպաստող էական խթան կհանդիսանա։ Մենք անհրաժեշտ ենք համարում այսուհետ եւս բարձրացնել փոխըմբռնումը, երկու երկրների լրագրողների ջանքերի համակարգումը։ Ինչո՞ւ։ Ո՞րն է նպատակը։ Պրոֆեսիոնալ էթիկայի ավանդական սկզբունքների հիման վրա հայ հասարակությանը մեր երկրի դիրքորոշումները հասցնելը ակտուալ սյուժեների վերաբերյալ, իսկ ռուս հասարակությանը՝ այն, թե ինչով է ապրում, շնչում, ինչ է զգում Հայաստանի ժողովուրդը։ Այսօր իրականացվող մեդիա-ֆորումը ճիշտ քայլ է այդ ուղղությամբ։ Եվ, տեսնում եք, չհաջողվեցին սադրանքները, անգամ ամենակեղտոտները, որոնք եղան նախօրեին, եւ ֆորումը կայացավ, եւ դեռ կաշխատի։

Մենք ողջունում ենք տեղեկատվական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։ Դրանց թվում են հայ երիտասարդ լրագրողների պատրաստման ծրագրերը՝ թվային ոլորտի եւ սոցցանցերում աշխատանքի շեշտադրմամբ։ Դրանք կլինեն որակավորման բարձրացումներ ռուսական առաջատար ԶԼՄ-ներում։ Մեր ԶԼՄ-ները բաց են այն բանի համար, որպեսզի Հայաստանի լրագրողներն այնտեղ որակավորում ստանան կամ այցելեն պարզապես ծանոթանալու համար։ Նման նախաձեռնությունները համարում ենք բավական օգտակար երկկողմ պրոֆիլային փոխգործակցության եւ ամուր համակարգման համար։ Հույս ունեմ, որ կայացած եւ կայանալիք հանդիպումների արդյունքները եւ կարծիքների փոխանակումները կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը տեղեկատվական ոլորտում, գործընկերային կապերի հաստատմանը մեր երկրների ԶԼՄ-ների եւ լրագրողական հանրույթների միջեւ։ Մեզ բոլորիս ցանկանում եմ արդյունավետ բանավեճեր, ամենայն բարիք։ Մի տրվեք սադրանքներին։ Մեր ընդհանուր պատմությունը եւ մեր ընդհանուր ապագան այս ամենին կդիմանա։ Ամենայն բարիք»։