Դեկտեմբերի 13-14-ը (չորեքշաբթի ուշ գիշեր լույս հինգշաբթի առավոտ) տեղի կունենա տիեզերքի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկի՝ Երկվորյակների ասուպային հոսքի ամենաթեժ պահը։ Երկնաքարերը կերևան Կաստորի պայծառ աստղի մոտակայքում։
Երկվորյակների երկնաքարերը սովորաբար «հորդառատ» են լինում՝ գերազանցելով օգոստոսյան հայտնի Պերսեիդների ասուպային հոսքին: Երկվորյակների ասուպային նախորդ հոսքերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք հարուստ է ինչպես դանդաղ, պայծառ երկնաքարերով, այնպես էլ թույլ լուսարձակող երկնաքարերով, որոնցից քչերն ունեն միջին պայծառություն։
Երկվորյակների ասուպային հոսքը սովորաբար Երկրի կողքով անցնում է վայրկյանում 35 կմ արագությամբ, ինչը Լեոնիդի ասուպային հոսքի արագության մոտ կեսն է: Երկնաքարերից շատերն ունենում են դեղնավուն երանգ:
Երկվորյակների ասուպային հոսքի մեկնարկից հետո դրանց հոսքն անշեղորեն աճում է երկու կամ երեք օրվա ընթացքում մինչև հասնում է իր առավելագույն աստիճանին արդեն մոտ չորրորդ օրը։ Այնուհետև հոսքը կտրուկ նվազում է և կարող է տևել մինչև մեկ շաբաթ։
Գերազանց պայմաններ 2023-ին
Երկվորյակների ասուպային հոսքը որպես կանոն լավ է երևում յուրաքանչյուր տարի, սակայն 2023-ը կարելի է դասակարգել որպես «հոյակապ տարի»: Անցյալ տարի Լուսինը մի փոքր խանգարեց Երկվորյակների «շոուին», քանի որ Լուսնի լույսի պատճառով ասուպային հոսքի ավելի թույլ արտահայտված օբյեկտները չէին երևում։
Սակայն այս տարի դեկտեմբերի 12-ին Լուսինը կլինի իր նոր փուլում: Երկվորյակների ասուպային հոսքի գիշերային գագաթնակետին Լուսինը կլինի բարակ կիսալուսին և մայր կմտնի ժամը 5-ին չորեքշաբթի երեկոյան։ Դա նշանակում է, որ երկինքը կլինի մութ և անլուսին, ինչը հիանալի պայմաններ կստեղծի ասուպային հոսքի համար։
Ակնկալվում է, որ Երկվորյակների ասուպային հոսքն իր ակտիվության գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 23։00-ին (1900 GMT)։ Այն տեսանելի կլինի աշխարհի շատ մասերից, այդ թվում՝ Հայաստանից։ Ասուպային հոսքն ամենալավը տեսանելի կլինի Արևելյան Եվրոպայից, հյուսիս-արևելյան Աֆրիկայի արևելքից, կենտրոնական Ռուսաստանից և Չինականից։
Նորմալ պայմաններում առավելագույն ակտիվության գիշերը, իդեալական մութ երկնքի պայմաններում, կարելի է ակնկալել, որ յուրաքանչյուր ժամ առնվազն 60 կամ ավելի երկնաքար կպայթի երկնքում (լուսային աղտոտվածությունը զգալիորեն կրճատում է թվերը): Սակայն հնարավոր է, որ մեկ ժամվա կտրվածքով դրանց թիվը գերազանցի 120-ը: