Shanghai Jiao Tong University-ի (Չինաստան) գիտնականները մշակել են ծերությունը հետ շրջելու նորարարական մեթոդ՝ նանոտեխնոլոգիաների օգտագործմամբ։ Նոր մեթոդը՝ կարկասային իմպլանտը, կարող է ուղիղ գծով մարդու օրգանիզմ հասցնել ջրածին, տեղեկացրել է Nature Communications պորտալը։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ծերացման պրոցեսները հաճախ կապված են հյուսվածքների բորբոքման եւ ռեգեներացիայի ունակության կորստի հետ։ Գիտնականները պարզել են, որ ջրածնի տեղային ներդրումը կարող է վերակառուցել շրջակա միջավայրը՝ նպաստելով հակաբորբոքային եւ ծերության դեմ արդյունքին կմախքի հյուսվածքի ծերացող բջիջներում։


Գիտնականները ստեղծել են կարկաս, որը կարող է ջրածին արտադրել։ Այն արձակում է ջրածնի զգալի չափաբաժիններ (մինչեւ 911 մլ/գ 1 շաբաթվա ընթացքում)՝ CaSi2 նանոմասնիկների օգտագործմամբ մեզոցանցկեն բիոակտիվ ապակու վրա։

Կատարված փորձերը ծեր մկների մոդելների վրա հաստատել են ոսկրային հյուսվածքի արդյունավետ բարելավումը։ Նոր մեթոդի էությունը շրջակա միջավայրի փոփոխությունն է՝ բորբոքայինից հակաբորբոքային վերածմամբ՝ ի հաշիվ ծերացող մակրոֆագերի վրա ազդեցության։

Ջրածինը նպաստում է էնդոգեն բջիջների պահպանմանը եւ ներգրավմանը ռեգեներացիային, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծում ոսկրային արատների ռեգեներացիայի համար։

Այս գյուտը նոր հեռանկարներ է բացում ծերությունը հետ շրջելու մեթոդների ստեղծման համար, բայց պահանջում է հետագա հետազոտություններ եւ թեստավորումներ՝ դրա պոտենցիալը կլինիկական պրակտիկայում հասկանալու համար։