Մոսկվան օգտագործում է Ղարաբաղի հակամարտության հարցը որպես Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդելու միջոց և հետաքրքրված չէ դրա կարգավորմամբ: Այսպիսի միտք արտահայտել է Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոքը Արևելյան համագործակցության երկրների լրագրողներից կազմված խմբի հետ հանդիպման ժամանակ:
«Մոսկվան օգտագործում է սառեցված կոնֆլիկտները իր հետաքրքրությունները իրականացնելու համար այս կամ այն շրջաններում: Ռուսաստանի համար առաջին հերթին կարևոր է իր սեփական շահերի իրականացումը, այլ ոչ հակամարտությունների լուծումը, ինչպես դա տեղի է ունենում Մերձդնեստրում և Լեռնային Ղրաբաղում»,- նշել է նա:
Իր խոսքերին որպես ամենաթարմ ապացույց նա բերել է Երևանի՝ Մաքսային միություն մտնելը:
«Մենք հարգում ենք պետության ընտրությունը, սակայն եթե խոսքը գնում է ազատ ընտրության մասին: Սակայն Հայաստանի որոշումը թելադրված է եղել պայմաններով, որը դրել են Հայաստանի առաջ, իսկ մասնավորապես Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման դեպքում կկորցնեք Ղարաբաղը»,- նշել է Բրոքը:
Նա ափսոսանք է հայտնել Կրեմլի նման քաղաքականությունը, որը պատմականորեն նա վարում է իր հարևանների և դաշնակիցների նկատմամբ:
«Ռուսաստանը խոստացել է Անգելա Մերկելին լուծել Մերձդնեստրյան հակամարտությունը, որպեսզի վերացնի լարվածությունը Եվրոպայի կենտրոնում, սակայն ոչինչ չի արել»,- նշել է Բրոքը և ավելացրել, որ նման քաղաքականություն է Մոսկվան տանում նաև Ղարաբաղի դեպքում:
Turan գործակալության այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարները նման պայմաններում, Բրոքը ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը այլ ելք չունեն, քան իրար դեմ հանդիման գնալը:
«Այդ արատավոր շրջանը կոտրելու համար երկու կողմն էլ պետք է կատարեն համատեղ և միաժամանակ փոխզիջումներ: Հակամարտության վերսկսման դեպքում երկու կողմն էլ կհայտնվեն պարտվածի դիրքում: Այդ պատճառով կողմերը պետք է որոնեն մերձեցման և հաշտեցման ուղիներ»,- նշել է Էլմար Բրոքը: