Հուլիսի 4-ի պատվին միլիարդատեր Մայքլ Ռուբինի հայտնի «սպիտակ երեկույթին» Քիմ Քարդաշյանը հրեշտակային սպիտակ հանդերձանքով է ներկայացել։

Ռեալիթիի 43-ամյա աստղը երեկույթին ժամանել է քրոջ՝ Քլոեի հետ, ով կրել է սպիտակ կտրվածքով զգեստ։


IMG_6737.jpeg (141 KB)

Քիմի եւ Քլոեի լուսանկարը հրապարակվել է Ռուբինի Instagram-ում։ Հրապարակման մեջ, ի թիվս այլոց, երեւում են նաեւ Թոմ Բրեյդին, Դրեյքը եւ Մեգան Թի Ստիլիոնը:

Քիմը մշտական ​​հյուր է մագնատի՝ Անկախության օրվա ամենամյա երեկույթին, որը տեղի է ունենում Հեմփթոնսում գտնվող նրա՝ 50 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը:

Նա կրում էր ճերմակ տոպ՝ դրամատիկ եւ համարձակ դեկոլտեով: