Գիտնականները պարզել են, որ ամերիկացիներն ավելի շատ հետաքրքրվում են միջազգային նորություններով, մոդայով և զվարճալիքներով, գերմանացիները՝ քաղաքական և տնտեսական տեղեկատվությամբ, իսպանացիները՝ տեղական լուրերով: Ինչով են հետաքրքրվում տարբեր պետություններում բնակիչներին պարզել են բրազիլացի գիտնականները:
Վերջին տարիների ընթացքում սոցիալական կայքերը դարձել են ամենաարագ և ամենաարդյունավետ աղբյուրը տեղեկատվության տարածման համար: Շատ տեղեկատվական աղբյուրներ ավելի հաճախ օգտագործում են համացանցային ծառայություններ որպես միջոց էլեկտրոնային տարբերակով նյութերի տարածման համար: Այս ասպարեզում ամենաարդյունավետ միջոցներից մեկը դարձել է Twitter-ը, որը թույլատրում է արագորեն տարածել ամենաակտուալ և հետաքրքրություն առաջացնող տեղեկատվությունը, միաժամանակ հիանալի հիմք ծառայելով հրատարակչությունների ճանաչումը բարձրացնելու համար:
Սակայն ակնհայտ է, որ տարբեր պետությունների բնակիչներին հետաքրքրում է տարբեր նորություններ:
Ինչպիսի թեմաներ են հետաքրքրում տարբեր պետությունների բնակչությանը որոշել են պարզել երկու բրազիլական բարձրագույն ուսումնական հաստատություն Սան Պաոլոի համալսարանը և Ռիո Գրանդե Դե Սոլի դաշնային համալսարանը: Նրանց հետազտությունը հրապարակվել է SAGE Open ամսագրում:
Որպես հետազտության հիմք ընդունվել է Twitter-ի միջոցով տարածվող նորությունների ուսումնասիրությունը, քանի որ հենց այս միկրոբլոգը ունի մեծ թվով հետևորդներ և այստեղ կան հավաքված բազամթիվ հրատարակչություններ: Գիտնականները ընդհանուր առմամբ ուսումնասիրել են հինգ պետություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան և Բրազիլիան: Այդ պետություններից յուրաքանչյուրում ընտրվել է ութ ամենահայտնի պարբերականները, որոնք մասնագիտանում են քաղաքական և հասարակական կյանքում:
Գիտնականները պարզել են, որ ամերիկացիները հետաքրքրված են աշխարհի ծագմամբ, ինչպես նաև նորաձևությամբ և զվարճալիքներով, միաժամանակ Մեծ Բրիտանիայի բնակիչները՝ կրթությամբ, շրջակա միջավայրով և տարբեր փորձագետների կարծիքներով, իսպանացիները՝ տեղական նորությունները, բրազիլացիները՝ սպորտով, արվեստով, հայ-թեք նորություններով, գերմանացիները՝ տնտեսությամբ և քաղաքականությամբ: