ԲՀԿ-ականները վերջին շրջանում աննախադեպ արեւմտամետ կեցվածք են դրսեւորում։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Օրինակ՝ նախօրեին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ղեկավարած ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովում նիստ է անցկացրել՝ հրավիրելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեային։

Նույն օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նա մասնակցել է Չինաստանի ազգային տոնին, որտեղ, մեր տեղեկություններով, փորձել է առանձին զրուցել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ։ Ընդունելության ողջ ընթացքում նա ժպիտը դեմքին պտտվել է դեսպանի շուրջը, որպեսզի կարողանա նրա հետ առանձին զրուցել, բայց Ջ. Հեֆերնը նման իրավիճակ թույլ չի տվել, եւ Ն. Զոհրաբյանին այդպես էլ չի հաջողվել առանձին զրուցել ԱՄՆ դեսպանի հետ»,- գրում է «Ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: