Արարատում արդեն շրջանառվում են քաղաքապետի թեկնածուների անունները։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «ԲՀԿ-ն այստեղ կառաջադրի «Արարատ-ցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանի թեկնածությունը։ Հետաքրքրական է, որ այստեղ շրջանառվում են երեք ՀՀԿ-ականների անուններ՝ Վլադիմիր Հովհաննիսյան, Հայկ Հայկյան եւ Կարեն Խաչատրյան։ Կարեն Խաչատրյանը՝ «Ուզբեկ» մականունով, եղել է «Հանրապետություն», ՕԵԿ, «Նոր ժամանակներ», ՀՅԴ կուսակցությունների անդամ։ Իսկ վերջին կուսակցափոխության՝ ԲՀԿ-ից ՀՀԿ գնալու արդյունքում ստացել է քաղաքի ոստիկանապետի պաշտոնը։

Այս ընտրապայքարում նույնպես թկնածուների անվանացանկում կլինի Արարատի նախկին քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Թովմասյանի անունը։ Թովմասյանը, կամ ինչպես արարատցիներն են ասում, Արարատի «Պուտինը» մարզում համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մարդը եւ մշտապես գտնվում է նրա հովանավորության տակ»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):