Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ էր արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։


Նիկոլ Փաշինյանի՝ Ցյուրիխում կազմակերպած սակավամարդ այդ հավաքին ներկա էին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոմաջյանը և շվեյցարահայ գործարարներ, բարերարներ, որոնք լուռումունջ լսում էին Փաշինյանի՝ Ցեղասպանությունը կասկածի դնող հայտարարությունները և որևէ կերպ չէին արձագանքում նրան։

Նիկոլ Փաշինյանի այս անտրամաբանական հայտարարությունները քննարկվում և խիստ քննադատվում են թե՛ քաղաքացիների, թե ընդդիմադիր գործիչների և պատմաբանների կողմից։

Երեկվանից արդեն Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները ամեն գնով արդարացնելու ջանքեր են գործադրում ՔՊ-ական պատգամավորները, որոնք հերթ չտալով փորձում են իբրև պարզաբանել և բացատրել այդ հայտարարությունների նպատակը։

Մանրամասները՝ տեսանյութում։