«Հրապարակը» գրում է, թե արդեն երկու օր է՝ համացանցը դղրդում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի 7 երեխաների ճոխ կնունքի մասին տեղեկություններից:

Բավական հուզիչ դրվագներ են պատմում այդ մկրտությունից, որին, ըստ լուրերի, 500 հրավիրյալներ են եղել: Օրինակ, պատմում են, որ երեխաների կողմից հետաքրքիր անակնկալ է պատրաստված եղել:

Հատուկ այդ օրվա համար յոթ երեխաներն իրենց ծնողների մասին երգ են պատրաստել եւ միասին երգել, որից Ալեքսանյանն այնքան է հուզվել, որ սկսել է արտասվել: