Երգչուհի Էմմին ապրիլի 12-ին նշել է ծննդյան 41-ամյակը։ Նրա ընկերուհին՝ Արմինկան, կիսվել է Էմմիի ծննդյան տարեդարձի հիշարժան կադրերից մի քանիսով եւ նրան նվիրված գրառում արել Instagram-ում։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial)

«Էսօր տոնում էինք Էմկայիս օրը։ Արդեն 33 տարի (!) քայլում ենք էս կյանքի հետաքրքիր ճանապարհով՝ կիսելով լի՜քը տաք ու ջերմ, ուրախ ու դժվար օրեր… Սիրում եմ, ու կողքիդ եմ միշտ, գժուկս»,-մակագրել է երգչուհին։

Լուսանկարներում եւ տեսանյութում երեւում է, որ Էմմին ծննդյան օրը նախընտրել է սեւ գույնով դասական համադրություն՝ կոճակներով կլասիկ ժիլետ եւ տաբատ, որը համադրել է օվերսայզ պիջակով։ Ընկերուհիները կադրերում երջանիկ տեսք ունեն բացօթյա խնջույքի ժամանակ։