Ճապոնացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է անօդաչու թռչող սարքին տրված հրահանգով միջոցով կայծակ առաջացնել։ NTT-ի եզակի տեխնոլոգիան ներառում է անթարգել վանդակի և կառավարվող լիցքաթափման օգտագործում, ինչը նոր ներուժ է բացում ոչ միայն բնական տարերքներից պաշտպանության, այլև դրանց էներգիայի օգտագործման համար։


Ճապոնական Nippon Telegraph and Telephone Corporation (NTT) հեռահաղորդակցական ընկերության փորձարարներին հաջողվել է հրահանգի օգնությամբ կայծակ առաջացնել՝ հատուկ սարքավորված անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։


Փորձարկումները կատարվել են 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը՝ Հիրոսիմայից 63 մղոն հյուսիս Համադա լեռնային շրջանում, գրում է Planet Today-ը։ Դրված էր երկու հիմնական խնդիր՝ անօդաչու թռչող սարքի պաշտպանությունը հզոր լիցքաթափումից և կայծակի հարված հրահրումը։

Առաջին խնդիրը լուծվել է՝ մշակելով 150 կիլոամպեր հարվածին դիմակայելու համար նախատեսված եզակի շանթարգել վանդակ, որը հինգ անգամ ավելի հզոր է, քան միջին կայծակի հարվածը։ Վանդակը նախատեսված է լիցքը հավասարաչափ բաշխելու ամբողջ մակերեսին՝ ապահովելով դրոնի էլեկտրոնիկայի պաշտպանությունը վնասներից։

Երկրորդ խնդիրն ավելի դժվար դուրս եկավ։ Անհրաժեշտ էր անօդաչու սարքը գետնին միացնող հաղորդչի և բարձր լարման անջատիչի միջոցով լիցքաթափում հարուցել։ Հենց որ սենսորները հայտնաբերեցին ամպրոպի ճակատի մոտեցումը, համակարգը էլեկտրական դաշտի վերահսկվող փոփոխություն է ստեղծել, որը նախծանշված վայրում կայծակի հարված է առաջացրել։