«Պարզվում է՝ 6 ամիս ԱԺ նախագահ աշխատած, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի համար պետական մարմնի աշխատակիցներն ամենեւին էլ ժողովրդի մաս չեն կազմում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելոււմ. «Համենայնդեպս, Ս. Նիկոյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նման սկանդալային հայտարարություն արեց, երբ փորձեցինք նրանից ճշտել, թե ինչու իշխանությունները կրկին խաբեցին ժողովրդին, ու խոստացված աշխատավարձի բարձրացում տեղի չունեցավ։
«Այստեղ խոսքը ժողովրդի մասին չէ, որովհետեւ ժողովրդի աշխատավարձը չի բարձրացվում, այլ բարձրացվում է կոնկրետ պետական համակարգի աշխատողներինը»,–հայտարարեց պատգամավորը։ Ճշտող հարցին, թե պետական համակարգի աշխատողն արդյոք ժողովուրդ չի համարվում, նշեց. «Չէ, ժողովուրդը լայն հասկացություն է, ժողովրդի մի մասին, որն աշխատում է համակարգում»։
Նիկոյանը հավելեց նաեւ, որ դա եղել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ցանկությունը։ Ինքը՝ որպես երկրի նախագահ, ուղղակի ցույց է տվել, թե կառավարությունը որ ուղղությամբ պետք է շարժվի»»,–մեջբերում է «Ժողովուրդ»–ը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: