Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: Այսօր ԳՄ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, Շարմազանովը նշեց, որ զինդատախազի կամ ՎՊ նախագահի թեկնածուների հարցերը չեն
քննարկվել, հավելելով, որ բազմիցս նշել է, որ ԳՄ նիստը դրա տեղը չէ:
Նա նաև նշեց, որ քննարկվել են ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած այցի
արդյունքները, ինչպես նաև՝ ԵԽԽՎ նստաշրջանում տեղի ունեցածը: Նրա խոսքերով,
անդրադարձ է կատարվել նաև Զարուհի Փոստանջյանի պահվածքին, նրա հարցին,
նշելով, որ Սերժ Սարգսյանն արդեն հնարավորություն ունեցել է Ստրասբուրգում
բոլոր հարցերին անդրադառնալ:
Անդրադառնալով «Ժառանգության» որոշ պատգամավորների այն դիտարկմանը, որ
Զարուհին քաղաքական հետապնդման է ենթարկվում, նա նշեց, որ անհեթեթ է
որակում նման գնահատականները, մեկնաբանելով, որ, եթե ընդդիմադիր
պատգամավորուհին չլինելով հիմնական անդամ ելույթի հնարավորություն է
ունեցել, ցույց է տալիս քաղաքական մեծամասնության լայնախոհությունը:

«Քաղաքական մեծամասնությունն այնքան լայնախոհ է, որ հնարավորություն է
տալիս թեկուզ չափի զգացումը չիմացող գործիչներին արտահայտվելու: Ես ցավում
եմ, որ նա այդ հնարավորությունն օգտագործվեց այդքան վատ», - նշեց նա:
Անդրադառնալով նաև այն դիտարկմանը, որ հարցի հնարավորություն ուներ
ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, ոչ թե Զարուհի Փոստանջյանը, նա նշեց. « Թե
ով ուներ հարցի հնարավորություն՝ Արփինե Հովհաննիսյանը« թե Զարուհի
Փոստանջյանը, դա երկրորդական է»: