Սամվել Ալեքսանյանն ինքն իր նման չէ, մտերիմների պնդմամբ՝ ինչ-որ բանից «մանթրաշ է»։ Ինչից՝ չեն կարողանում հասկանալ։ Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Հաստատ ո՛չ այն պատճառով, որ իր «դուբայյան» ընկերներ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, որպես քավոր եւ սանիկահայր, իրար հետ մի քիչ էն չեն, ու Արա Աբրահամյանին այդպես էլ չհաջողվեց նրանց հաշտեցնել:
Հաստատ ոչ այն պատճառով, որ նրա զավակների կնունքի դարակազմիկ արարողությանը չէր մասնակցել Ռոբերտ Քոչարյանը:
Ի դեպ, մեր այն հարցին, թե իր ինչի՞ն էր պետք միլիոնատեր քավորը` Սամվել Կարապետյանը, երբ ինքն ունի իր միլիոնները, ինչո՞ւ հրաժարվեց իր ավանդական քավոր, իշխանություններից մերժված, աչքից ընկած Հակոբ Հակոբյանից (Լեդի Հակոբից), եկեղեցին փակած, յոթ զավակներով սեղան նստած, նրանց կնքած քրիստոնյա Սամվել Լիմինդրովիչը նույնքան քրիստոնեաբար ասաց. «Քե՞զ ինչ»:
Մեզ ամեն ինչ` ասինք: «Ինչ վատ բան ասես գրում եք, ինչ ուզում` իմ մասին ասում եք, մեկդ չեղավ, որ ասեր` շնորհավոր էրեխեքիդ կնունքը»: Ո՞չ մեկը` հարցրինք։
-Ո՛չ մեկը,- դառնացավ Լիմինդրովիչը:
Այդ դեպքում` շնորհավոր»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):