Ես «վախ բռնող» չեմ, որ մտածեմ Եվրոպան ինչ կասի, որ մերոնց վախը բռնեմ: Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի որոշումը Զարուհի Փոստանջյանի հետ կապված՝ չի ստիպի Եվրոպական կառույցներին մեղադրանքներ շռայլել Հայաստանի հասցեին՝ խոսքի ազատության սահմանափակման մեղադրանքներով:
«Մեր քաղաքական իրողությունները կարող եմ մեկնաբանել: Ինչ էլ, որ կատարվում է, օրենքի շրջանակներում է կատարվում», - նշեց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Հովիկ Աբրահամյանի այն հղումը Սահմանադրության հոդվածին տարածվում միայն Զարուհու ասածի, այլ ոչ թե՝ տղամարդ պատգամավորների ասածների վրա, որոնք հայհոյախառն արտահայտություններ են շռայլում նրա հասցեին, նա պատասխանեց.
«Եթե վիրավորանք կա, համաչափ կարող են վիրավորել նաև ուրիշները: Ես կարծում եմ դեռևս համաչափ վիրավորանքներ են հնչել: Չենք կարողացել գերազանցել Զարուհուն, իսկ թե նման միջադեպեր կան, կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով», - նշեց նա:
Լրագրողի այն դիտարկմանը, որ ասում եք, թե թուրքի տակ է պառկում, դա համաչա՞փ չէ, նա պատասխանեց, ոչ:
«Այլ բան է ամբողջ մի ազգի ինքնությունը վիրավորել, այլ բան է թուրքի տակը պառկելը», - նշեց նա: