«Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենը եւ երկրի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։

Սակայն այս նույն գործընթացը, ըստ փորձագիտական գնահատականների, կարող է ներառել մի շարք զգայուն ուղղություններ․ խոսքը Տիգրանաշենի, Ազատամուտի, Ոսկեպարի եւ հարակից հատվածների մասին է, որոնցով անցնում են Հայաստանի կարեւոր միջպետական հաղորդակցական ուղիները։ Մասնավորապես, այդ տրամաբանությամբ սահմանազատման արդյունքում վտանգի տակ կարող են հայտնվել Հայաստան–Իրան եւ Հայաստան–Վրաստան ռազմավարական ճանապարհների որոշ հատվածներ, որոնք երկուսն էլ մեր երկրի արտաքին տնտեսական կապերի առանցքային ուղիներն են։

 


Արծվաշենը, թեեւ տարածքով ավելի մեծ է, քան նշված բնակավայրերը, սակայն իրականում աշխարհագրորեն մեկուսացված է եւ չունի նույն հաղորդակցական կամ տնտեսական նշանակությունը։ Բայց, չնայած սրան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն անգամ նշում է, թե տարածքի վերադարձը համարվում է պետական ինքնիշխանության վերականգնման կարեւոր քայլ։

Որքանո՞վ է կարեւոր Արծվաշենի վերադարձը, բայց դրա դիմաց թվարկված տարածքների հանձնումը Ադրբեջանին՝ ինչպես եղավ Կիրանցում, երբ ՔՊ-ն դպրոցի անվտանգության պատ կառուցեց Կիրանցում:

Նշանակալի է, որ վերջին շրջանում վարչապետը այլեւս չի խոսում «փոխանակման» գաղափարի մասին, որը նախկինում քննարկվում էր նույն գործընթացի համատեքստում, այլ խոսում է գրպանում մշտապես պահված քարտեզի փոքրիկ կտորի` Արծվաշենի մասին` չասելով, թե դրա դիմաց ինչ է ստանալու Հայաստանը։

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ստատուսով գուժում է այսօրվա Հայաստանից նոր տարածքներ հանձնելու մասին` Կիրանցի օրինակով»։