Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրույցի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այսօր նա արդեն հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, եւ մենք համապատասխան հայտարարություն ենք տարածել։ Մենք նաեւ շատ շուտով կտեղեկացնենք ձեզ Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի արդյունքների մասին»,- ասել է Պեսկովը։


