«The Star» ամսագիրն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Լրագրող Օլիվիա Ուորդը «Հայաստանը և Ադրբեջանը դեռ խուսափում են Լեռնային Ղարաբաղում պատերազմից » վերնագրով հոդված է հրապարակել: Ստորև ներկայացնում ենք հոդվածը:
«1990-ական թթ. Սովետական Միության փլուզումից հետո սկիզբ առած զարգացումները շարունակում էին ցնցել Հարավային Կովկասը: Վրաստանում երկու անջատվողական պատերազմ տեղի ուենցավ. մեկը` Ռուսաստանի պատերազմն էր ընդդեմ չեչեն ամստամբների, իսկ մյուսը` Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած կոնֆլիկտը, որը ծագել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև:
21-րդ դարում Վրաստանը և Չեչնիան կրկին պատերազմի վերադարձան: Եվ այս շաբաթ, Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած քվեարկության 25-ամյա տարեդարձի ժամանակ, տարածաշրջանի առաջատար փորձագետն ասում է, որ այն կարող է հաջորդը լինել:
«Ռիսկի գործոնը կարող է համեմատաբար ցածր թվալ: Միակ բանը, որ կանգնեցնում է պատերազմը` առաջնորդների սեփական հաշվարկներն են»,- ասել է «Carnegie» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Ուալին:
Լեռնային Ղարաբաղը դարեր շարունակ կիսել են մուսուլման ադրբեջանցինեը և քրիստոնյա հայերը: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Խորհրդային Միությունը որոշեց Ադրբեջանի կազմում այն դարձնել ինքնավար մարզ: 1988 թվականին խորհրդային խորհրդարանը քվեարկեց Ղարաբաղը Հայաստանին միացնելու օգտին` դրանով իսկ սկիզբ դնելով միջէթնիկ հակամարտությանը:
Հակամարտության արդյունքում, որի ժամանակ մահացավ 30,000 մարդ, հաղթեցին հայերը, որոնք նոր տարածք գրավեցին: Դրա շնորհիվ հայերը բուֆերային գիծ ստեղծեցին Ադրբեջանի հետ և Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք: Լեռնային Ղարաբաղը հայտարարեցին անկախ, բայց չճանացված հանրապետություն:
Կրկին պատերազմ սկսվեց, որն ավարտվեց 1994 թվականի ռազմադադարով: Այդ ժամանակներից ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը դարձավ «սառեցված կոնֆլիկտ», չնայած այն բոլոր խոսակցություններին, որոնք ընթանում էին այն լուծելու համար:
Թոմաս դը Ուալին նշեց, որ տարիների ընթացքում Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում նավթի գերտերություն, սակայն ունի ժողովրդավարության պակաս: Իլհամ Ալիևը իր բոլոր միջոցները ներդնում է բանակի հզորացման գործում, ինչպես նաև հակահայկական լարվածություն է ստեղծում տարածաշրջանում:
75-ամյա Աքրամ Այլիսլիի խրտվիլակն այրեցին Բաքվում այն պատճառով, որ վերջինս գիրք էր գրել էթնիկ ադրբեջանցիների և հայերի միջև հարաբերությունները կարգավորելու համար, մինչդեռ իշխանամետ կուսակցությունը 13,000 ԱՄՆ դոլոր է խոստացել նրան, որ կկտրի Այլիսլիի ականջը:
«Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջման գնալ հայերի հետ: Նրանց խոսքերով, իբր թե հայերը «գողացել են իրենց հողը»»,- ասել է Թոմաս դը Ուալին: Հավանական է նաև, որ զորքերի շփման գոտում հանկարծակի պատերազմ սկսվի. մի օր ինչ-որ մեկը կարող է արկ նետել այնտեղ»,- ասել է փորձագետը:
Երկու երկրներն էլ պարբերաբար մասնակցում են խաղաղ բանակցություններին և հայտնում, որ ցանակնում են խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը: Սակայն Ադրբեջանը պահանջում է որոշակի ինքնավարությամբ վերադարձնել Ղարաբաղը, իսկ Հայաստանը ցանկանում է Ղարաբաղի անկախացումը: Այս պայմաններում դժվար թե նման բան լինի:
«Խաղաղություն հաստատելու համար հիանալի պլաններ կան, սակայն պետք է լինի վստահության հիմնական մակարդակներ: Այժմ պակասում է վստահությունը և համագործակցությունը»,- ասել է Թոմաս դը Ուալին: