Մաքսային միություն մտնելու և ԵՄ-ում ասոցացիոն անդամ դառնալուց հրաժարվելու որոշումը Ռուսաստանի կողմից ճնշումը կամ արագ տնտեսական օգուտը չէ: Այս երկրի հիմնական անհանգստությունը կապված է նրա անվտանգության հետ: Այս մասին գրում է Le Monde-ն:
Հոդվածում մասնավորապես նշվում է.«Հազարավոր ռուս զինվորների առկայությունը նրա հողում, ռուսական զինամթերքի էժան մատկարարումները, Ռուսաստաի հետ սերտ և բարեկամական հարաբերությունները այս ամենը երաշխիք է Բաքվի կողմից հետապնդվող նպատակներից պաշտպանվելու համար»,- այս մասին գրում է Պյոտր Սմոլյարը «Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական սպառազինության մրցավազք» հոդվածում:
«Սառեցված կոնֆիլկտների խնդիրը նրանում է, որ երբեմն դրանք արթանանում են տարբերակներից ամենավատում: Այսպիսի մտահոգություններ ունեն նաև Կովկասի մասնագետները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս տարածքի համար հավակնություններ ունեն Հայաստանը և Ադրբեջանը 1994 թվականին զինդադարի կնքումից հետո: Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական ջանքերը դեռևս ոչ մի բանի չեն բերում: Դիտորդները տարածաշրջանում նշում են լարվածության աննախադեպ աճ, որի հիմք է տալիս մտահոգվելու, որ ռազմական կոնֆլիկտը կարող է վերսկսվել:
Խոսքը գնում է ոչ միայն հրաձգությունների մասին: Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին սիրիացի փախստականներին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելու մեջ՝ նշելով, որ վերջինս նպատակ ունի այդպիսով ավելացնել իր դեմոգրաֆիական կշիռը և հավերժացնել իր առկայությունը այդ տարածքում: Երևանի գնահատականներով 10 հազար սիրահայ փախստական է ժամանել երկիր վերջին երկու տարվա ընթացքում, սակայն չեն բնակեցվել Ղրաբաղում: Ճգնաժամի վերսկսման հետ կապված մտահոգությունները բացատրվում է հակամարտության երկու կողմերի ռազմական սպառազինությունների մրցավազքով: Այդ մրցավազքում հաղթում է Բաքուն նավթից ստացված վիթխարի ֆինանսական ռեսուրսների պատճառով:
Ինչպես նշվում է 2003 թվականին Ադրբեջանը ռազմական ծախսերի համար հատկացրել է 163 մլն դոլար, 2013 թվականին ռազմական բյուջեն կազմել է 3,7 մլրդ դոլար և գնվել է տասնյակ ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ժամանակակից հակաօդային պաշտպանության հրթիռներ, ռազմական մեքենաներ, ժամանակակից զրահամեքենաներ, հրետանայաին համակարգեր: 2012 թվականին Իսրայելը համաձայնվել է Բաքվին տրամադրել 40 անօդաչու ուղղաթիռ:
Հետագայում նախագահ Ալիևը հայտարարեց Հարավային Կորեայից շուրջ 3 մլրդ դոլար արժողությամբ սպառազինություն, այդ թվում ռազմանավեր, սուզանավեր, շարժողական հրթիռային համակարգեր գնելու մտադրության մասին: Սակայն Սեուլը չգնաց այդ քայլին՝ չցանկանալով տարածաշրջանում ավելի սրել հարաբերությունները: Այս ֆոնին Հայաստանը ավելացրել է իր ռազմական բյուջեն 25%-ով՝ հասցնելով 450 մլն դոլարի
Բաքուն ավելի հաճախ է խոսում հակամարտության ռազմական լուծման մասին: Առաջադրանքը կայանում է նրանում, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ վերադարձվի այսպես կոչեցյալ բուֆերային գոտին՝ ստեղծված Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ խոսքերով պատերազմից հետո հայերի կողմից բռնազավթված յոթ շրջանը»: