ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորողների շարքում չի եղել:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշելով այս մասին` նա հավելեց, որ նախագահին միշտ դիմավորում են միայն ԱԱԽ անդամները:
Արդեն հայտնի միջադեպի մասին հարցին պատասխանելիս` Շարմազանովը նշեց, որ ինքը տեղյակ չէ դրանից: «Ինչու եք ինձ հարց տալիս, որից ես տեղյակ չեմ և իրավասու չեմ պատասխանել», - նշեց նա:
Անդրադառնալով այն տեսակետին, թե տղամարդկային բանավեճ է եղել, Շարմազանովը նշեց, որ ընդհանրապես բանավեճին նորմալ է վերաբերվում:
«Բանավեճը նորմալ է, եթե գաղափարային առումով է, էլի նորմալ է: Եթե տղամարդկային է, էլի գովելի է, որովհետև տղամարդիկ պետք է տղամարդավայել բանավիճեն, այլ ոչ թե այլ կերպ», - նշեց նա:
Նա կոչ արեց այլ մանրամասներ ստանալու համար դիմել ԲՀԿ-իմ կամ ՕԵԿ-ին: