«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու կալանավորումը՝ մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր ներկրելու կապակցությամբ, երեկ բոլորի քննարկման առարկան էր։ Աժ-ում պատգամավորները տպավորված էին Վարդանյանի վարքից, ով չի միջամտել ու թողել է, որ որդու հետ արդար դատաստան տեսնեն։ Մհեր Սեդրակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե չի հավատում, որ Յուրի Վարդանյանի որդին կարող էր նման գործի մեջ լինել, բայց «եթե մարդը մտավ էդ բիզնեսի մեջ կամ օգտագործեց, կամ վաճառեց, էդ մարդու վրա կարելի ա խաչ քաշել»։

Դիտարկմանը, թե կալանավորումը նշանակում է, որ «լեգենդը» խա՞չ է քաշել որդու վրա, Սեդրակյանն ուղղել է. «Ես չեմ կարող ասել, ես չեմ հավատում, քանի աչքովս չտեսնեմ, չեմ հավատում։ Յուրի Վարդանյանը հայտնի մարդ ա, չեմ կարծում, որ կարող էր տենց երեխա դաստիարակած լինել»։ Այսինքն՝ պաշտոնյաներին հուզո՞ւմ է իրենց որդիների վարքուբարքը, Թոխմախի Մհերն արձագանքել է. «Ո՞ր ծնողը չի նեղսրտի, որ երեխան տենց բաների մեջ է»,–գրում է Հրապարակ թերթը։

Մանրամասները՝ Հրապարան թերթի այսօրվա համարում։