Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգությունն» այլևս չի լինի ԵԽԽՎ-ի կազմում:
Հիշեցնենք, որ ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փաոստանջյանի Ստրասբուգում նախագահին հնչեցրած հարցից հետո, ԱԺ նախագահը հայտարարեց, որ ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության կազմում Զարուհի Փոստանջյանն այլևս չի լինի:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ափսոսում է Զարուհի Փոստանջյանի համար:
«Մի դաշտ կա, որ Զարուհու չլինելու պատճառով կարող է տուժվել, ես ափսոսում եմ դրա համար, իսկապես այդ դաշտը Զարուհին անգերազանցելի ներկայացնում էր»,-իր խոսքում նշեց Արմեն Ռուստամյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այդ դաշտն այն էր, երբ ԵԽԽՎ-ում կարիք էր լինում հանդես գալ առաջարկություններով, հայտարարություններով, իսկ այդ հարցերում Զարուհի Փոստանջյանը, ըստ Ռուստամյանի, շատ ավելին է արել:
«Զարուհին այդ ժամանակ աշխատել է բոլորից ավելի լավ: Ես ինքս, որ ամենաերկար աշխատողներից եմ, բայց թող անհամեստություն չհնչի, տեղեր է եղել, որ Զարուհին ավելի շատ է կարողացել անել, քան ես»,-ասաց Ռուստամյանը: