Վերջերս Եվրախորհրդարանը ընդունել է «Արևելյան գործընկերության» երկրների միջև հարաբերությունների ամրապնդման բանաձև: Նշված փաստաթղթում անհանգստություն առաջացնող արատահայտություններ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված:
Մասնավորապես նշված է, որ «Արևելյան գործընկերության» մեկ անդամ պետության կողմից մյուս անդամ պետության տարածքի բռնազավթումը խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքները և նպատակները: Հայաստանի և Ադրբեջանի հետ Ասոցացման համաձայնագրերի կնքումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթացի հետ»: Բանաձևում նշվում է, որ Արևելյան գործընկերության երկրների տարածքում կոնֆլիկտները պետք է լուծվեն ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների հիման վրա: Բանաձևում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի 1993 թվականին ընդունված չորս բանաձևների և 2009 թվականին Ակվիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ հայտարարագրի հիման վրա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի վերոնշյալ բանաձևները կոչ են անում զորքերը հանել Քարվաճառի, Ակնի և այլ «բռնազավթած» տարածքներից: Ակվիլի հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների հիման վրա և կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղրաբաղին կից տարածքները, Ղարաբաղին տրամադրել ժամանակավոր կարգավիճակ անվտանգության և ինքնիշխանության երաշխիքով, բացել Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել ազատ կամքի արտահայտման վրա, հաշվի առնել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը և տրամադրել նրանց անվտանգության միջազգային երաշխիքներ խաղաղարար ուժերի միջոցով:
Եվրախորհրդարանը կրկին հաստատում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման կարևորությունը՝ կոչ անելով հնարավորին չափ արագ լուծել հակամարտությունները Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում:
Ինչ վերաբերվում է Հայաստանին Եվրախորհրդարանը ճանաչում է նրա կողմից արձանագրված առաջընթացը, սակայն նշում է, որ դեռևս որոշակի խնդիրներ կա հատկապես իրավական, դատական և կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Փաստաթղում նաև ցավ է հայտնում կապված Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը անդամագրեվլու որոշման հետ կապված և նշում է, որ նման քաղաքականությունը չի համապատասխանում Ասցոցաման համաձայնագրի հետ:
Միաժամանակ հույս է հայտնում, որ Հայաստանը կշարունակի բարեփոխումները երկրում առկա տնտեսական և քաղաքական խնդիրները լուծելու համար: