Hraparak.am-ը գրում է`

ԱԺ պատգամավորներն այսօր ֆուտբոլ էին խաղում։ Մրցակիցը Արագածավանի թիմն էր։

Թեև հանդիպումը խիստ ընկերական էր, բայց 1 պատգամավոր ասես աշխարհի առաջնության եզրափակչում խաղալիս լիներ․ Աշոտ Աղաբաբյանը հանդիպման ավարտին անգամ դիմեց տեսախցիկի օգնությանը, որպեսզի պարզվի իր հարվածից հետո գնդակը հայտնվել էր դարպասում, թե ոչ։ Մյուս պատգամավորներն ու ԱԺ աշխատակիցները, ինչպես և սպասվում էր, խաղում էին հաճույքի համար։

Կրքերն ավելի թեժ էին խաղադաշտից դուրս։ Դրանք հասան գագաթնակետին, երբ երկրորդ խաղակեսի միջնամասում հայտնվեց թիմի պետը՝ Գալուստ Գրիգորիչը, ով անմիջապես տեղեկացվեց, որ արագածավանցիները հաղթում են 2։1 հաշվով ու կատակեց, թե «գիտե՞ն, որ ստավկա եմ դրել»։

Պատգամավորների մարզչական շտաբը նույնպես տպավորիչ էր՝ Կարեն Ավագյան, Վոլոդյա Բադալյան, Աղվան Վարդանյան, վերջինս ի դեպ, երբեմն արծվաշենցիներին էր երկրպագում, երբ գնդակը հայտնվում էր իրենց թիմի հանրապետականների մոտ, Վարդանյանը բղավում էր․ «խփեք, ջարդեք, էդ հանրապետականների ոտքերը»։

Հանդիպումն ավարտվեց 4։4 հաշվով, թեև մրցավարի եզրափակիչ սուլիչը հնչեց 3։4 հաշվի ժամանակ, այդուհանդերձ, Աշոտ Աղաբաբյանը տեսանյութի օգնությամբ հասավ ոչ-ոքի արդյունքի։

Սոնա Ադամյանի ֆոտոշարքը ֆուտբոլի դաշտից՝ ստորև․