«Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթերով, ինչը ենթադրում է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից։ Նա սեպտեմբերի 29-ին չարտերային չվերթով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ էլ՝Բրյուսել։ Բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռներով։

Այդ ընկերության իրականացրած երկու չարտերային չվերթերից (նախօրեին՝ Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ, երեկ էլ՝ Բրյուսել) մեկը համընկել է վարչապետի ուղղության հետ։ Զարմանալի «զուգադիպությամբ» երեկ վարչապետը խոսել է ՀՀ օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու մասին։ Դժվար չէ ենթադրել, որ այս գլխից վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների «ոլորտը», մանավանդ որ օդանավակայանում գործող տաքսի ծառայությունը ևս նրա սեփականությունն է։ Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»–ի նախագահը Դավիթ Հարությունյանի եղբայրն է»,–գրում է Ժողովուրդ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։