Голос Америки-ն հարցազրույց է կազմակերպել քաղաքագետ Իգոր Մուրադյանի հետ, ով դեմ է Հայաստանի Մաքսային Միության անդամակցելուն և գտնում է, որ այն միջոց է մի շարք պետություններ Մոսկվայի ազդեցության շրջանակներում պահելու համար: «Այն ոչ մի ընդհանրություն չունի տնտեսական զարգացման առաջադրանքների հետ»,- նշել է Մուրադյանը` միաժամանակ ԵվրԱզԵս-ը անվանելով «Խորհրդային միության վերակենդանացում»:
- Կարելի՞ է ասել, որ Հայաստանը Մաքսային միության անդամակցելով ընտրություն է կատարում Ռուսաստանի օգտին և ինչու՞:
- Հայաստանը ընտրություն չի կատարել, այլ ստիպված է եղել ընդունել թելադրանք, քանի որ Ռուսաստանը քաղաքական և տնտեսական նախապայմաններ է առաջ քաշել: Երկրի վրա սպառնալիք է կախվել անվտանգության ոլորտում: Ցավոք սրտի Հայաստանը երեք տարի Եվրամիության հետ բանակցություններ վարելով, անվտանգության հարցերը առաջ չէր քաշում միջազգային հանրության առջև: Հայաստանը վախենում էր, որ այն կարող է դժվարություններ առաջացնել նպատակին հասնելու ճանապարհին: Արդյունքում երկիրը հայտնվել էր առանց Եվրամիության և ՆԱՏՕ-ի էական օժանդակության անվտանգության ոլորտում:
- Հայաստանի` Մաքսային միություն անդամակցելու կողմնակից փորձագետները որպես փաստարկ որոշ գործոններ են առաջ քաշում, այդ թվում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, Ռուսաստանում հայկական համայնքի թվաքանակը, ՀԱՊԿ անդամակցությունը, ռուսական գազից Հայաստանի կախվածությունը… Ինչքանո՞վ է ազատ Հայաստանը գործընկերոջ ընտրության հարցում
- Այդ փաստարկները նշանակում են գաղութային համակարգի պահպանում և Հայաստանի որպես Ռուսաստանի վասալ պետության կարգավիճակի ամրապնդում: Խնդիրը այդ հանգամանքներում չէ: Եվրամիության պետություններում ապրում է շուրջ մեկ միլիոն հայ, իսկ ՆԱՏՕ-ի անդամ պետություններում` 2.5 մլն: ՀԱՊԿ-ն դեռևս ցույց չի տվել իր որակները Հայաստանի պաշտպանության հարցում: Ավելին Ռուսաստանը և ՀԱՊԿ այլ անդամ պետություններ ակտիվ կերպով ժամանակակից զինամթերքներ են մատակարարում Ադրբեջան: Հայաստանում հավաքվել են մի շարք մարդիկ, որոնք ոչ մի հույս չունեն բարեկեցիկ գոյակցության արևմտյան հասարակության մեջ Հայաստանի ինտեգրման պայմաններում, քանի որ կախված են ռուսական աղբյուրներից հովանավորումներից: Պետք չէ մոռանալ, թե ինչպես Արևմուտքը արձագանքեց Հայաստանի` Մաքսային միության անդամակցությանը: Արևմուտքի օժանդակությունը կորցնելով Հայաստանը կկանգնի իրական վտանգի` պետականության կորուստի առջև: Հենց այդ դեպքում պետք է մտածել Ղարաբաղի հետագա ճակատագրի մասին:
- Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների «Փոխադարձ ներդրումների» կենտրոնի տվյալներով այսօր Հայաստանում Մաքսային Միության պետությունների ուղիղ ներդրումները կազմում են 40%,որի առյուծի չափաքանակը Ռուսաստանից է գալիս: Ինչպես կանդրադառնար Հայաստանի տնտեսության վրա Մաքսային միությունից հրաժարվելը:
- Տվյալ տրամաբանությունը և փաստարկները, որոնցով առաջնորդվում են ռուս մեկնաբանները և ԶԼՄ-ները նշանակում է, որ Հայաստանը և Արևելյան գործընկերության մյուս պետությունները պետք է մնան Ռուսաստանից տնտեսական և քաղաքական մեծ կախվածության մեջ: Իսկապես տնտեսական ոլորում Հայաստանին շատ բան է կապում Ռուսաստանի հետ, սակայն արտահանման կեսից ավելին ուղղվում են Եվրամիության պետություններ և այս միտումը շարունակում է զարգանալ: Արդյոք ընդունված է արտաքին քաղաքականության մեջ գործածել բացարձակ շանտաժը: Ինչքանով է դրանք համապատասխանում Եվրամիությանը: Մեր երկիրը կզրկվի եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունից և որն ավելի կարևոր է կզրկվի սերտ համագործակցությունից քաղաքական և անվտանգության ոլորտում:
- Եթե Հայաստանը ԵՄ-ի հետ կնքեր Ասոցացման համաձայնագիրը, ինչպիսի՞ քայլեր կարելի էր սպասել Ռուսաստանից:
-Այս հարցը լայնորեն քննարկվել է ռուսական ԶԼՄ-ների և փորձագետների կողմից, որոնք հիանալի կերպով արտացոլում են ռուս քաղաքական ղեկավարության տեսակետը: Ռազմական համագործակցության համաձայնագրի վերանայում, ռազմամթերքի մատակարարման հարց, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմի կիրառում, ներքաղաքական գործերի մեջ խառնվել, Ղարաբաղի հակամարտության գոտում պրովոկացիաներ և մեր թշնամուն աջակցություն կասկած չկա, որ այս ամենը կկիրառվեր: Եվ իհարկե «Գազի անջատում»:
-Ասոցացման և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի տեքստը Հայաստանը մտադրված էր նախապես հաստատել «Արևելյան գործընկերության» կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: Այդ գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերին Վիլյնուսում: Այնտեղ կարող է հաստատվել Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ինչպիսի՞ն է իրական պատկերը Հայաստանի համար:
- Հայաստանի նախագահը շատ է ցանկանում Վիլյնուսում ինչ-որ մի սահմանափակ փաստաթուղթ ստորագրել և դա հասկանալի է, սակայն այդ համաձայնագրերից տնտեսական բաժինը հանելով մնում է ոչ մի բան չպարտադրող բարի ցանկություններ: Դժբախտաբար նման կարգավիճակում «Արևելյան գործընկերության» նախագծի անդամ պետությունները չցանկացան ինչ-որ չափով միավորել ջանքերը, երբ ոչ պաշտոնական առաջնորդ կարող էր դառնալ Ուկրաինան: Հնարավոր է Ուկրաինայի կողմից Վիլյնուսում տվյալ համաձայնագրի ստորագրումով Ռուսաստանը կորցնի իր հետաքրքրությունները Մաքսային և Եվրասիական միությունների նկատմամբ: Այժմ շատ բան կախված է Ուկրաինայի դիրքորոշումից և դա պետք է հասկանան Բրյուսելում և Վաշինգթոնում: «Սեպտեմբերի երեքի» դեպքերը գուցե ունենան նաև Հայաստանի համար դրական ազդեցություններ: Գուցե Եվրախորհրդարանական հասարակությունը մեծ մասամբ հասկանա մեր երկրի կարգավիճակը և նախընտրի ավելի իրական նախաձեռնություններ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ուղղությամբ: Ընդհանուր առմամբ առկա են շատ համոզիչ նշաններ, որ Եվրամիությունը չի պատրաստվում նահանջել և կփորձի Հայաստանի համար մշակել նոր ինտեգրացիոն պայմաններ: