Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման հենց սկզբից Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը դժգոհություն հայտնեց, որ սպորտին թողել են ամենավերջում: Երբ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոսում էր սպորտին հատկացվող ֆինանավորումից և պատասխանում էր պատգամավորների հարցերին, տեղից միջամտեց Յու. Վարդանյանը, նշելով. «Սպորտի նախարարը ստեղ նստած, դուք սպորտից եք խոսում»:
Իսկ արդեն սպորտի ֆինանսավորման քննարկումները կրկին չգոհացրեցին նախարարին, ով նշեց. «Էնդեղ բերանս կապեցին ու ուղարկեցին, հիմա էլ դուք…»:
Երբ նախարարն իր դժգոհությունն էր հայտնում, Ա. Դավթյանը միջամտեց նախարարի խոսքին՝ պնդելով, որ նա հարցերին պատասխանի: Երբ հարցերն ավարտվել էին, նախարարը ցանկանում էր շարունակել խոսել սպորտի ֆինանսավորման պակասի մասին, սակայն Ա. Դավթյանն արդեն ավարտել էր քննարկումը:
Նշենք, որ Յուրի Վարդանյանի խոսքերով, ֆուտբոլի ֆեդերացիան 10 անգամ ավելի շատ ֆինանսավորում ունի, քան մյուս սպորտաձեւերը: