Վաշինգթոնը Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ բանակցություններում «նոր ջանքերի և վստահության» հույս ունի, այս մասին Turan գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Անդրադառնալով համանախագահների՝ տարածաշրջան գալիք այցելությանը նա ասել է, որ իր աշխատանքի իմաստը տեսնում է երկու երկրների ժողովուրդների և կառավորության կողմից որոշման ընդունման մեջ, որով կապահովի տևական խաղաղություն տարածաշրջանում:« Իմ ծանոթությունները տարածաշրջանում հասատատում են, որ մարդիկ ցանկանում են ԼՂ հարցի կարգավորում և գիտակցում են, որ կորուստներ կլինեն: Եթե կոնֆլիկտը կարգավորվի, համոզված եմ, որ այն կբերի Կովկասի բարգավաճմանը: Այդ պատճառով մենք պետք է փնտրենք և գտնենք այնպիսի ուղիներ, որոնք թույլ կտան մարդկանց և կառավարություններին հասնել այդ նպատակին»,- նշել է նա:

Տարածաշրջանում իրավիճակը «վտանգավոր» համարելով Ուորլիքը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զինվել, չնայած կոնֆլիկտը ունի «հայելային հնարավորություններ», եթե կառավարության ղեկավարները ընտրեն խաղաղության տարբերակը և Մինսկի խմբի ձևաչափը: Հաշվի առնելով, որ այսօր միջնորդները երկար ժամանակահատվածում առաջին անգամ փորձում են բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել երկու պետության ղեկավարներին, « կողմերի վստահության մակարդակը միմյանց նկատմամբ կենսական նշանակություն է ստանում»,- նշել է նա:
«Եկող շաբաթ մենք պատրաստվում ենք այցելել տարածաշրջան երկու նախագահի հետ հանդիպելու համար, հուսով ենք, որ նրանք կընդունեն իրեն հանդիպման մասին որոշում: Կարևոր է դռները բաց պահել, կապեր պահպանել և անցկացնել առաջխաղացման արդյունավետ բանակցություններ: Ես հուսով եմ, որ Մինսկի խումբը կարող է այդ հարցում օգնել»,- ընդգծել է Ուորլիքը:

Պատասխանելով ապագա հանդիպման վայրի և ժամանակի հարցին դիվանագետը նշել է, որ « դա կախված կլինի անձամբ նախագահներից»: « Ես հուսով եմ, որ այն տեղի կունենա շուտով, սակայն կախված է նրանցից»,- ասել է համանախագահը: Ինչ վերաբերվում է բանակցությունների մանրամասների և քննարկվող թեմաների մասին, դիվանագետը նշել է, որ «պետք է իրատես լինել»: «Այժմ անհրաժեշտ է ձեռնարկել գործնական քայլեր, որոնք անհրաժեշտ են լայնամասշտաբ բանակցություններ վարելու և որոշումներ ընդունելու համար: Հայաստանի և Ադրբեջանի բնակչությունները սպասում են հենց դրան»,- ասել է նա:

Չորեքշաբթի օրը Ջեյմս Ուորլիքը հանդես է եկել Ջորջթաունի համալսարանում Հրավային Կովկասում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի քաղաքականությանը նվիրված համաժողովի ժամանակ, որտեղ ելույթ ունենալիս նա նշել է«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված կոնֆլիկտ չէ, չնայած որ այն կարելի է անվանել նաև մոռացված կոնֆլիկտ»: