Հոկտեմբերի 24-25-ին Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների բանակցությունները հետագա Դաշինքի և հետխորհրդային եվրասիական ինտեգրացիայի նախադրյալների մասին թողեցին հակասական տպավորություններ: Այս կարծիքն է արտահայտել բելառուսցի քաղաքագետ, հետխորհրդային տարածքի փորձագետների Լիգայի անդամ Վալերի Բոնդարենկոն Regnum-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Կարելի է ասել, որ դիտորդների սպասումները արդարացան: Ոչ մի հստակ կամ հեղափոխական բան ոչ մեկ չէր սպասում, ինչի շատ սովորոկան է, իսկ բանակցությունները և քննարկումները շատ հետաքրքիր էին: Հիմնական ինտրիգը Եվրամիության հետ Ուկրաինայի կողմից պատրաստվող Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է, կամ ավելի ճիշտ ասած Մաքսային միության պետությունների ղեկավարների ռեակցիան այդ իրադարձությանը, որը շատ մեծ արժեք կարող է ունենալ թե ԱՊՀ-ի, թե Եվրոպայի համար: Մտածում եմ, որ հենց այս ինտրիգայի նկատմամբ հետաքրքրությունը գրավել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը գագաթնաժողովի նկատմամբ»,- ասել է Բոնդարենկոն՝ մեկնաբանելով Մինսկում տեղի ունեցած միջոցառումների արդյունքները:
«Չանդրադառնալով մանրամասներին, կարելի է «եռյակի» ղեկավարների ռեակցիան գնահատել որպես համաձայնեցված, սկզբունքային և հավասարակշռված,- հայտարարել է Բոնդարենկոն և ավելացրել,-Վլադիմիր Պուտինը բացարձակ իրավացիորեն Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների առաջնորդների առջև դրեց անհրաժեշտ ընտորության առջև՝ կամ Մաքսային միություն, կամ ԵՄ-ի հետ ասոցացիա, այսինքն ենթարկվել այն պայմաններին, որ Բրյուսելը դնում է Ուկրաինայի առջև: Երրորդ տարբերակը հնարավոր չէ «մաքսային միություն» հասկացության սահմանմամբ»:

Բելառուսցի քաղաքագետը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեակցիան ՌԴ նախագահի կողմից դրված երկընտրանքին «քիչ դիվանագիտական է եղել»: Որոշ դիտորդներ գնահատել են այն վատ քողարկված «ճնշման» անգամ սպառնալիք Ռուսաստանի համար անցանկալի հետևանքների մասին:
Բեառուսցի քաղաքագետի կարծիքով Մինսկի միջոցառման աշխատանքներում դրական ազդեցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի հաղորդագրությունը Հնդկաստաստանի և Թուրքիայի՝ Մաքսային Միության անդամակցելու ցանկության մասին: Բոնդարենկոն նշել է.« Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկությունը Վրաստանի ղեկավարությանը նույնպես շատ խելամիտ է և բարեկամական: Մենք մեր բարի կամքն ենք արտահայտել, սակայն եթե Վաստանը դեռևս երկմտում է կամ հրաժարվում՝ դա նրա խնդիրներն են»,- ասել է նա և վերջում եզրակացրել, որ սրանք են եղել գագաթնաժողովի հիմնական արդյունքները: