Ռուսաստանի Պաշտպանության նախարարության՝ « Красная звезда» պաշտոնական տպագիր մարմնին տված հարցազրույցի ժամանակ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապես Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է, որ բազան կընդգրկվի կոնֆլիկտի մեջ, եթե Ադրբեջանը որոշի ռազմակական գործաղություններ սկսի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս թեմայով « Эхо Кавказа » ռադիոյի լրագրող Ալեքսանդր Կասատկինը խոսել է քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:
-Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատար գնդապետ Ռուզինսկու հարցազրույցը բավական հատկանշական էր և շատ բանի մասին էր խոսում: Ընդ որում Հայաստանի ռեակցիան տարբեր էր, միաժամանակ որոշ չափով զգուշավոր: Զգուշավոր այն կապակցությամբ, որ խոսվում էր հավասարակշռություն պահպանելու ձգտման, Ադրբեջանին զսպելու մասին, սակայն այդ ամենը նշվում էր հրամանատարի կողմից, որը նշանակված է այդ պաշտոնին հրամաններ կատարելու, այլ ոչ քաղաքական հայտարարություններ կատարելու համար: Եվ դա կատարվում է այն ժամանակ, երբ ռուսական ղեկավարությունը նման ոչ մի բան չի խոսում, այլ ավելին ընդհակառակը ոչ միայն մոռանում է իր դաշնակցային պարտավորությունների մասին, այլ նաև Ադրբեջանին սպառազինության մատակարարումը համարում է ուղղակի գործարք, այս պարագայում գնդապետ Ռուզինսկու խոսքերը այն մասին, որ ռուսական ռազմաբազան կմիջամտի Ադրբեջանի հետ հնարավոր կոնֆլիկտի ժամանակ, եթե վերջինս որոշի ուժի միջոցով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, որոշակի տարակուսանք է առաջացնում:

Եթե դա այդպես է, ինչու եք դուք սպառազինում Ադրբեջանը: Այս հարցին պատասխաններ չկան: Այդ պատճառով ըստ իս այստեղ կարելի է խոսել հայկական հասարակության համար անհաջող հոգեթերապիայի սեանսի մասին, որպեսզի հանդարտեցնել կրքերը, հատկապես այն ստորացման ֆոնին, որին ենթարկվել է Հայաստանը սեպտեմբերի երեքին, երբ Սերժ Սարգսյանը Եվրամիության հետ 3.5 տարի տևած բանակցություններից հետո հայտարարեց Հայաստանի ցանկության մասին անդամակցել Մաքսային Միությանը, ինչպես նաև ավելի շատ ստորացումից հետո, որին ենթարկվեց Հայաստանը հոկտեմբերի 25-ին, երբ պարտավորվեց թույլ չտալ ոչ միայն գործողություններ, այլ նաև հայտարարություն, որոնք կարող են հակասել Մաքսային միությանը կամ նրա անդամ պետությունների հետաքրքրություններին: Ամեն դեպքում նման որոշումներ ընդունվում է ոչ թե հրամանատարների, այլ ավելի բարձր կառույցների կողմից:
-Ռուբեն իսկ հնարավոր է այսպիսի հայտարարությունը հանգեցնի որոշակի հետևանքների, մասնավորապես շփման գծում Ադրբեջանի գործողությունների մեջ:
- Ադրբեջանը արդեն ձեռնարկել է որոշակի գործողություններ, որպեսզի ցույց տա նման հայտարարությունների անարժեք լինելը, երբ ադրբեջանական զինված ուժերը կրակ բացեցին Հայաստանը Վրաստանին կապող միջպետական մայրուղու վրա Նոյեմբերյանի շրջանում և հայկական կողմը ստիպված եղավ դադարեցնել երթևեկությունը ավտոճանապարհի այս հատվածում: Ահա և Ադրբեջանի պատասխանը այս ամենին և այս հայտարարությունների կշռի ցուցիչը: Ընդ որում այս կապակցությամբ ՌԴ քաղաքական ղեկավարության կողմից ոչ մի քննադատական հայտարարություն չի հետևել: Միաժամանակ կարելի է ասել, որ այսպիսի դեպքերի նկատմամբ լռելու պրակտիկան սովորական բնույթ է կրում: