Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը համոզված է, որ Վիլնյուսյան գագաթնաժողովը վաղուց արդեն հրապարակավ տանուլ է տրվել, իսկ թե որ մակարդակով, կարևոր չէ:

«Այն մարդիկ, որոնք սիրում են լակետ լինել Արևմուտքին, ես պնդում են Արևմուտքն ու Եվրոպան 300 տարի շարունակ Հայաստանին ողջակիզել են իրենց դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին: Երրորդ Հանրապետության երեք նախագահներից և ոչ մեկը տարածքային պահանջատիրությամբ հանդես չի եկել: Հորջորջում են Ստալինի վար: Ստալինը 3 անգամ հանդես էր եկել տարածքային պահանջատիրությամբ, երեք անգամն էլ վիժեցրեց Միացյալ Նահանգները: Այս պարագայում մանկամտություն կլինի հորջորջել Եվրոպայի մաիսն: Եթե կան որոշ մարդիկ, որոնք հույսեր են փայփայում, թե Եվրոպան այսօր տալու է մեզ խաղաղություն և պատմաաշխարհագրական տարածքների վերականգնում, կարծում եմ, չարաչար սխալվում են»,- իր խոսքում նշեց Հակոբյանը:

Լրագրողի այն հարցին, թե եթե պետք է տարածքները տրվեն ՌԴ-ին, ապա ինչու են հազարավոր մարդիկ իրենց կյանքի գնով պաշտպխանել հայրենիքը, Հակոբյանն այդպես էլ ստույգ պատասխան րտվեց:

«Տալ 10 հազարը` առանց կարգավիճակը որոշելու և փախստականների վերադարձից հետո այդ 7 գավառների 4500 –ի կարգավիճակը էնկաոյի 10-15 տարի ռեֆերենդումով սպասել, կատարյալ դիվանագիտական ապուշություն է, идиотизм: Թե որոշ ուղեղներ ինչպես են կարծում, ես` որպես հայ, այդպես եմ կարծում: Մի բան պարզ է` Հայաստանը պետք է իր տեղը զիջի` որպես գլխավոր բանակցային կողմ Արցախին, а там дальше, թող Արցախն ինքը որոշի»,- գնահատեց Հակոբյանը:

Նրա գնահատմամբ` Հայաստանի բանակաշինությունը ամբողջությամբ տուժված է հանցագործ կրթական համակարգի պատճառով:

«Ժամանակն է, որ Հայաստանն ագրեսորի պիտակն իր վրայից վերցնի: Այն, որ Վարդան Օսկանյանը կրկնում էր` քոնֆլիկթ, քոնֆլիկթ…չկա Արցախյան քոնֆլիկթ հասկացություն, կա ազգային ազատագրական պայքարի միջոցով քաղքական ինքնորոշման գերխնդիր:

Վերջում Դավիթ Հակոբյանը լրագրողներին խորհուրդ տվեց 5 բառից ավել հարցը չկազմել և հեքիաթներ չպատմել: Իր` ռուսերեն խոսելու հետ կապված էլ` Հակոբյանը պատճառաբանեց, որ եթե մեջբերումներ է անում ռուս հեղինակներից և ռուս գրականությունից, չի ցանկանում աղճատումներ անել և ասում է բնօրինակով, նույնը մյուս բոլոր լեզուների առումով, բնական տեքստը ցիտում է նույն ձևով