ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ, պատասխանելով «Ժամանակի» հարցին՝ Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում կատարվածի եւ ոստիկանության գործողությունների մասին, հայտարարեց. «Բոլոր ակցիաների, ցույցերի մասնակիցները պետք է ենթարկվեն օրենքին»՝ հավելելով, թե ոստիկանությունը կարգուկանոն է պահպանել։

Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր դիտարկմանը՝ օրենքն իրեն չի՞ վերաբերում, քանի որ ինքը պատգամավոր է եւ բիզնես ունի, Նաղդալյանը հայտարարեց. «Ես չեմ պնդում, որ բիզնես չունեմ։ Մեր օրենքըչի պահանջում, որ պատգամավորը բիզնես կամ սեփականություն չունենա, մեր օրենքը պահանջում է, որ բիզնեսով չզբաղվի պատգամավորը։ Ես բիզնեսով չեմ զբաղվում շատերկար տարիներ»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):