Ամուսնության մեջ երջանկության պահպանումը մեծ մասամբ կախված է կնոջ ունակությունից հարթել կոնֆլիկտները:
Կալիֆորնիայի Բարկլի համալսրանի գիտնականները գտնում են, որ կանանցից է կախված ընտանիքում խաղաղության պահպանումը: Ըստ նրանց ամենաերջանիկ ամուսնական կապեր համարվում են նրանք, որտեղ թեժ ընտանեկան վեճերից հետո առաջինը հանգստանում են կանայք, անգամ այն դեպքերում, երբ վերջիններիս ամուսինները դեռևս շարունակում են վիճել: Կնոջ վարվելակերպի մեթոդները տարբեր ընտանեկան կոնֆլիկտների հարթեցման մեջ ավելի կարևոր են, քան տղամարդկանց մեթոդները:
«Վեճերի և կոնֆլիկտների ժամանակ առաջացող բացասական էմոցիաների կառավարման հարցում, որպես կանոն, կինը հանդես է գալիս որպես գլխավոր գործող անձ, որոնցից կախված է դեպքերի հետագա զարգացումները: Այնպիսի զգացումները, ինչպիսիք են զայրույթը և ատելությունը կարող են վտանգ բերել ամուսնական զույգերի համար: Մեր հետազոտությունը ցույց է տվել,. որ կանանց՝ խաղաղ ճանապարհով կոնֆլիկտները հարթելու կարողությունը օժանդակում է ամուսնության բարգավաճմանը և ծաղկմանը»,- նշել է հոգեբան Լիան Բլոքը, ով ղեկավարել է հետազոտությունը:
Մասնագետները ուսումնասիրել են գլխավորապես միջին և մեծ տարիքի 80 զույգի տեսանյութեր, որպեսզի վերլուծեն նրանց փոխհարաբերությունները: Նրանք ուշադրություն են դարձրել այնպիսի գործոնների, ինչպիսիք են մարմնի լեզուն, դեմքի արտահայտությունը, ամուսինների ձայնի բարձրությունը, ինչպես նաև վեճի առարկաները:
Պարզվել է, որ այն զույգերում, որտեղ կանայք արագ հանգստացել են, վերջնական արդյունքում ամենաերջանիկն են: Միաժամանակ տղամարդկանց կողմից էմոցիաների վերահսկումը գրեթե չի ազդել ամուսնական հարաբերությունների երկարատև գոհունակությանը: