EU Observer վերլուծական պարբերականում լույս է տեսել Ալեքսանդրոս Պետերսենի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրանում Ռուսաստանի դերին: 

Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.« Եթե Մոսկվան հույսով է, որ Կովկասը կայուն կմնա փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի ժամանակ, տեղում իր հրամանատարները կարծես չեն ստացել նման հուշագրեր:
Անցած շաբաթվա վերջում Ռուսաստանի պաշտպանության նախարարության պարբերականում հրապարակվեց Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հարցազրույցը, որը հաստատեց Ռուսաստանի պատրաստականությունը և մտադրությունը «միանալ Ադրբեջանի դեմ ռազմական կոնֆլիկտին, եթե վերջինս որոշի վերականգնել Լեռնային Ղարաբաղի վրա իր իրավասությունը ուժի միջոցով:
Ռուզինսկին ավելացրել է, որ իր սպաները շրջագայել են «ռազմական համագործակցության վայրերում» և ծրագրում են եկող տարի ավելացնել հայկական բանակի հետ համատեղ զինավարժությունների թիվը :
Սա իհարկե բաց գաղտնիք էր տարածաշրջանում բոլոր ուժերին, ինչպես նաև ԵՄ-ում գտնվող Եվրասիականներին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռուսական հակամարտություն է, որը քարացած վիճակում է մնում երկու կողմին էլ ռուսական զենքի վաճառքով, այնպես որ Մոսկվան կարողանում է իր ձեռքում պահել լծակները Հայաստանի, Ադրբեջանի և իր աշխարհագրական հարևան Վրաստանի վրա:
Այնուամենայնիվ զարմանալի է տեսնել Ռուսաստանի կարևոր ռազմական ներկայացուցչի, ով ընդգծում է իր երկրի մտադրությունը օգտագործելու զանգվածային զինված ուժեր պահպանելու այս կործանարար ստատուս քվոն կամ նույնիսկ ակնարկում է, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավոր է կրկին մտնեն ռազմական բախումների մեջ:
Այս հայտարարությունը շատ լավ է ցուցադրում տարածաշրջանային դինամիկան, որը արտահայտվում է Հայաստանի ամբողջական կախվածությունը Ռուսաստանից իր անվտանգության պահպանման համար և փաստացիորեն Հայաստանի ինքնավարության կորուստով, որը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությամբ` միանալու Մոսկվային նոր-խորհրդային Մաքսային Միությանը փոխարեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Այն նաև ընդգծում է Բաքվի և Երևանի միջև ուժերի հավասարակշռության շեղումը օգուտ Ադրբեջանի իր գազի և նավթի միջոցով ապահավող հսկայական ռազմական բյուջեի հաշվին:
Չնայած Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների միջև սերտ հարաբերություններին, Մոսկվան ցանկանում է ավելի շատ պահպանել Ադրբեջանը իր էներգետիկ հարստության, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության`անցած տասնհինգ տարվա ընթացքում արևմտյան կողմոնորոշման պատճառով : 

Վիլյնուսի գագաթնաժողովի ընդառաջ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է բոլորին ուղարկել մեսիժ, որ Ռուսաստանի փոխարեն ԵՄ ընտրությունը սխալ, ավելին վտանգավոր ընտրություն է: Գնդապետ Ռուզինսկու հայտարարությունը նմանվում է Վրաստանի նկատմամբ հնչող սպառնալիքներին 2008 թվականի պատերազմի նախաշեմին:
Փաստացիորեն Ռուսաստանը շատ ավելի լավ է պատրաստված բորբոքելու Լեռնային Ղրաբաղի հակամարտությունը, քան Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում էր:
102-րդ ռազմական բազան Գյումրիում պահպանում է 5000-ի հասնող բանակ, որը զինված է զրահամեքենաներով, հրետանիով, ուղղաթիռներով, ՄիԳ-29 ինքնաթիռներով և Իսքանդեր-Մ տակտիկական բալիստիկ հրթիռներով:
Հակառակ Վրաստանի,որտեղ ռուս իշխանավորները ստիպված էին պատճառ ստեղծել, որ պաշտպանում են երկու փոքր անկախ պետությունների, Լեռնային Ղարաբաղի դեպքում Մոսկվան կարող է կյանքի կոչել Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիրը և ՀԱՊԿ պարտավորությունները:
Միջազգային հասարակության կողմից կընդունվի այնպես, որ ռուսական զորքերը պաշտպանում են Հայաստանը, բացի դա հակամարտությունը կենտրոնացած կլինի Լեռնային Ղարաբաղի տարածքում և ավելի օրինական կընդունվի, քան Վրաստանում ռազմական միջամտությունն էր:
Ռուսաստանը, բացահայտելով իր հակվածությունը Ղարաբաղի հակամարտությունում, նաև լուրջ հարցականի տակ է դնում իր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Յուրաքանչյուր ոք, ով վերջին երկու տասնամյակում ավելի լավ է ուսումնասիրել հակամարտությունը, լավ քաջատեղյակ է, որ Ռուսաստանը միայն միջնորդ չէ, այլ հակամարտության կողմ: Սակայն մինչև վերջերս բոլոր մասնակիցները կարծում էին, որ Ռուսաստանը օբյեկտիվ է: Գնդապետ Ռուզինսկու հայտարարությունը կդժվարացնի ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետների աշխատանքը շարունակելու հակամարտությունը հարթելու ռազմավարությունը:
Ռուսաստանի ակտիվ դերը Լեռնային Ղրաբաղի հակամարտության հարցում նորություն չէ:
Այնուամենայնիվ Մոսկվայի կրակոցը Ադրբեջանի և տարածաշրջանի ուղղությամբ չարագուշակ հիշեցում էր ճգնաժամի մասին, որը կարող է տեղի ունենալ Կովկասում, եթե հակամարտության կարգավորումը շուտով ձեռք չբերվի:
Հակամարտության լուծման ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի համապարփակ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն այս բանակցությունների կազմակերպողները պետք է լինեն Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները որպես ազնիվ միջնորդներ:
Ռուսաստանը չի կարող միաժամանակ խաղաղության կոչ անել և ահաբեկել պատերազմով: