Արդեն 22 տարի է Խորհրդային Միության նախկին հանրապետությունները անկախ, ինքնիշխան պետություններ են, որոնք ազատ են իրենց ընտրությամբ զարգացնել տնտեսական և քաղաքական հարաբերություններ յուրաքանչյուր պետության և առևտրական դաշինքի հետ: Ամենայն հավանականությամբ այս հանգամանքը դուրս է մնացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունից, ով իր ուժերի սահմաններում ամեն ինչ անում է խոչընդոտելու այս պետություններին Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու հարցում՝ անգամ ահաբեկելեով կտրել գազը, որը այնքան անհրաժեշտ է ձմեռը հաղթահարելու համար: Այս մասին գրում է New York Times-ը:
«Սառը պատերազմը պետք է ավարտվի յուրաքանչյուրի համար»,- այս շաբաթ նշել է Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը, սակայն կարծես այն չի վերաբերվում Պուտինին:
Եկող շաբաթ վեց հետխորհրդային պետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան պետք է հանդիպեն Եվրամիության ղեկավարների հետ Վիլյնուսում քննարկելու միության հետ ընդլայնված քաղաքական, տնտեսական և դիվանագիտական կապերը: 2004 թվականին Լիտվիան, Էստոնիայի և Լատվիայի հետ դարձան հետխորհրդային պետությունները, որոնք միացան միությանը:
Կապերը ավելի ամրապնդելու համար վեց պետությունը պետք է ցուցադրեն Եվրամիության կողմից պահանջվող ժողովրդավարական և դատական բնագավառներում բարենորոգումներ կատարելու աճը : Այն ապացուցել դժվար կլինի որոշ պետությունների համար, այդ թվում Ուկրաինայի համար, որը երկար ժամանակ հրաժարվում է թույլ տալ ձերբակալված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մեկնել Գերմանիա անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալու համար:
Ժողովրդավարությունը տարածելու համար առևտրական լծակները օգտագործելը կառուցողական և գիտակից քայլ է: Ռուսաստանի ջանքերը ուժի միջոցով նախկին վասալներին պահել տնտեսական կախվածության մեջ այդպիսին չէ: Եվրամիությունը առաջարկում է իրական և գրավիչ ինչ-որ մի բան: Ռուսաստանը, որը ցանկանում է, որ նրանք միանան Մաքսային միությանը,, առաջարկում է սպառնալիքներ:
Սեպտեմբերին Ռուսաստանի փոխվարչապետ Մոլդովային սպառնաց, որ վերջինս կզրկվի գազից այս ձմեռ, եթե ուժեղացնի կապերը Եվրոպայի հետ: Այնուհետև նա արգելեց մոլդովական գինիների ներմուծումը: Այնուհետև սպառնաց արտաքսել տաս հազար մոլդովացիներին, որոնք աշխատում են Ռուսաստանում: Չնայած դրան մոլդովացի ղեկավարները շարունակում են բանակցությունները Եվրոպայի հետ և այժմ ջանում են պակասեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից:
Մոսկվայի սարսափը ավելի հաջող ստացվեց Հայաստանում, որը ակնկալում է Ռուսաստանի օժանդակությունը Ադրբեջանի հետ տարածքային հակամարտությունում, և համաձայնվեց միանալ Մաքսային Միությանը: Անգամ Լիտվիան, որը արդեն Եվրամիության անդամ է, առևտրական հետապնդումների օբյեկտ էր դարձել, ենթադրաբար եկող շաբաթ Վիլյնուսում հանդիպումը հյուրընկալելու կապակցությամբ:
Նմանապես Ռուսաստանը ահաբեկեց պակասեցնել ուկրաինական ներմոծումը պարտադիր մաքսային ստուգումների միջոցով, չնայած գլխավոր խոչընդոտները Ուկրաինայի համար ուժեղացնելու ԵՄ-ի հետ կապերը ներքին քաղաքականությունն է: Այնուամենայնիվ Ուկրաինան, որը տնտեսապես ամուր է, մյուս նախկին խորհրդային պետությունների նման իրավունք ունի ընտրելու իր սեփական ուղին:
«Խորհրդյին միության փլուզման տարիների նրա վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովը լավատոսերեն խոսում էր, որ Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպան անբաժանելիորեն կտարածվի Ատլանտիկայից Ուրալ: Պուտինը այնուամենայնիվ կարծես ցանկանում է վերադառնալ այն ժամանակները, երբ երկաթյա վարագույրը բաժանում էր աշխարհամասը: