Հակերներն այն մարդիկ են, ովքեր առանց լիազորությունների կոտրում են այլ համակարգիչներ` օգտագործելով ցանցային կապը, որի ամենատարածված տեսակը համացանցն է: Չնայած «հակեր» տերմինը հիմնականում վերաբերում է համակարգչային ծրագրավորողներին, ովքեր կարողանում են կոտրել այլ համակարգիչների անվտանգության համակարգը` առանց վատ մտադրությունների, այնուամենայնիվ հակերներ են հիմնականում անվանում համակարգչային հանցագործներին, ովքեր օգտագործում են իրենց կարողություններն ու համակարգչի միջոցով անօրինականորեն մուտք գործում այլ համակարգչային համակարգեր` որոշակի վատ նպատակներով: Այս հոդվածում ներկայացնում ենք աշխարհի 25 ամենահայտնի հակերներին կամ այլ կերպ ասած կիբերհանցագործներին:
Ջինսոն Ջեյմս Անչետա
Ջինսոն Ջեյմս Անչետան դուրս է մնացել Կալիֆորնիայի Դոունի ավագ դպրոցից ու 2004թ.-ին դարձել հակեր` օգտագործելով «botnets» կոչվող համակարգչային ծրագիրը: Նա սկսեց իր հակերային գործունեությունը, երբ հայտնաբերեց «rxbot» համակարգչային որդ-վիրուսը, որը կարողանում էր մուտք գործել համակարգիչներ ու վարակեր համակարգչային ցանցերը: Նա ԱՄՆ-ում երբևէ ձերբակալված առաջին հակերն էր, ով մեղադրվում էր մեծ քանակությամբ համակարգչային համակարգեր ներթափանցելու ու դրանք խափանելու մեջ:
Քեվին Փոլսեն
Քեվին Լի Փոլսենը «Wired.com» կայքի լրատվական խմբագիր է, նախկին հակեր, ով հայտնի է նրանով, որ հակերային հարձակման է ենթարկել Լոս-Անջելեսի KIIS-FM ռադիոկայանի բոլոր հեռախոսային կապի գծերը, այնպես, որ նա կարողանար զանգահարեր 102-րդն ու շահեր «Porsche 944 S2»: Բանտից դուրս գալով` նա որոշում է թողնել համակարգչային ծրագրավորումն ու դառնալ լրագրող` իրեն հանցագործություններից հեռու պահելու համար:
Ալբերտ Գոնսալես
Ալբերտ Գոնսալեսը հայտնի է նրանով, որ կարողացել էր հակերային հարձակման ենթարկել ԱՄՆ քաղաքացիների կրեդիտ քարտերն ու իր անձնական հաշվին փոխանցել 170 միլիոն ԱՄՆ դոլար: Ասում են, որ այս հակերի կատարած հանցագործությունը պատմության ամենախոշոր խաբեբայությունն էր: Նա իր ծրագրերում օգտագործել է SQL ներարկումներ, որպեսզի կարողանա համակարգչային տվյալները կարողանա գողանալ անձնական համակարգչային ցանցերից ու ենթարկել ARP հարձակման (մի տեխնիկա է, որի միջոցով կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում տեղական ցանցեր):
Ջորջ Հոթց
Ջորջ Հոթցը Ջոն Հոփքինսի անվան տաղանդավոր երիտասարդների ծրագրի շրջանավարտ է, ով հայտնի է iPhone ապակոդավորելով, որը հնարավորություն էր տալիս այն օգտագործել անլար այլ տեխնիկայի հետ: Նա նաև ծրագրավորել կամ նախագծել է «limera1n», որը մի համակարգ է, որի միջոցով հնարավոր է հեռացնել «Apple» սարքերի (iPad, iPhone, iPod, Appl) թերություններն ու սահմանափակումները: Այն նաև օգտագործվել է նաև Sony ընկերության կողմից PlayStation3-ը հակերային հարձակման ենթարկելու համար:
Քեվին Միթնիք
Քեվին Միթնիքը համակարգչային անվտանգության ամերիկացի խորհրդատու է, ով 20-րդ դարի ամենահայտնի հակերներից մեկն է: Նա ներգրավված է եղել համակարգչային ու կապի, հաղորդակցության հետ կապված մի շարք հանցագործություններում, ու դարձել է ԱՄՆ-ի ամենափնտրվող համակարգչային հանցագորներից մեկը: Քեվինն իր ցանցային ճարտարագիտության կարողությունները սկսել է օգտագործել դեռ 12 տարեկանից` կոտրելով Լոս-Անջելոսի ավտոբուսների քարտային համակարգը:
Գարի Մքքինոն
Գարի Մքքինոնը մեղադրվել է ԱՄՆ-ի ռազմական 97 կայաննների ու NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների գործակալություն) համակարգչային համակարգեր մուտք գործելու համար: Այժմ նա Շոտլանդիայում համակարգչային ադմինիստրատոր է: 2002թ.-ին նա իրականացրել է բոլոր ժամանակների ամենախոշոր հակերային հարձակումը, որի արդյունքում ԱՄՆ ռազմական կայանների 2000 համակարգիչներ անջատվել են ու ընդամենը 24 ժամվա ընթացքում կարևոր ֆայլեր ջնջվել են, ինչի արդյունքում օրեր շարունակ ԱՄՆ ռազմական կայանի համակարգչային ցանցը հնարավոր չէր աշխատեցնել:
Ադրիան Լամո
Ադրիան Լամոն գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը այն բանից հետո, երբ նրան հաջողվել էր կոտրել ու մուտք գործել այնպիսի համակարգչային համակարգերի ցանցեր, ինչպիսիք են «The New York Times»-ը, «Yahoo!»-ն և «Microsoft» ընկերությունների համակարգչային համակարգերը: Նա նաև հայտնի է նրանով, որ կարողացել է մուտք գորել AOL.com կայքը: Լամոն աշխատել է թե՛ լիազորված, թե՛ առանց լիազորությունների ընկերությունների համար` առանց վարձավճար պահանջելու: Համակարգչային այս մասնագետը ամրապնդել է նաև «Worldcom»-ի անվտանգության համակարգը:
Ջոնաթան Ջեյմս
Ջոնաթան Ջեյմսը կիբերհանցագործության համար ձերբակալվել է երիտասարդ հասակում` մեղադրվելով առանց լիազորությունների մի շարք համակարգչային ցանցեր ու համակարգեր կոտրելու ու մուտք գործելու համար, այդ թվում «Bellsouth» ընկերության ու Մայամի-Դեյդ դպրոցի համակարգչային համակարգերը: Իրավապահներին նա խոստովանել է, որ իր համակարգչի մեջ ներբեռնել է անօրինական «Backdoor» («ետնադուռ» ծրագիր, որը թույլ է տալիս գաղտնի կառավարել հեռավոր համակարգիչը, ներբեռնել-վերբեռնել ֆայլեր, շրջանցելով ինքնության ճանաչման պրոցեսը) և այն օգտագործել մոտ 300 համացանցի օգտատերերի, մասնավորապես «DRTA»-ի աշխատակիցների ու ռազմական ոլորտի աշխատակիցների համակարգչային համակարգեր մուտք գործելու համար:
Օուեն Ուոքեր
Նոր Զելանդիայից Օուեն Ուոքերը միջազգային հայտնի հակերային կազմակերպության գլխավոր օղակներից մեկն էր, որն ընդհանուր առմամբ 27 միլիոն դոլարի հասնող վնաս է հասցրել մի շարք կազմակերպությունների: Նա ծրագրավորման համապատասխան համակարգչային կրթություն չի ստացել, քանի որ անկարգություների համար դուրս է մնացել դպրոցից: Նա կարողացել էր հակերային հարձակման ենթարկել Փենսիլվաիայի համալսարանի համակարգչային համակարգի ցանց ու կոտրել այն:
Մորիսը համակարգչային գիտությունների գիտնական է, ով 1988թ.-ին հայտնագործել է առաջին համակարգչային համացանցային «որդը», որը հայտնի է որպես «Morris Worm» (Մորիսի որդ): Նա առաջին է, ով երբևէ ձերբակալվել է կիբերհանցագործության համար:
Մորիսը դասավանդում էր Մասաչուսեցի տեխնոլոգիաների ինստիտուտի էլեկտրոնային ճարտարագիտության ու համակարգչային գիտությունների ֆակուլտետում` մինչև երեք տարվա ազատազրկման դատապարտվելը:
Էյջ Դի (HD) Մուր
HD Մուրը ստեղծել է «Metasploit» համակարգչային ծրագիրը, որը նախագծված էր հակերային հարձակումներից համակարգիչը պաշտպանելու համար: Մուրը հայտնի նաև այնպիսի համակարգչային ծրագրերի նախագծերի իրականացմանն մասնակցությունն ունենալով, ինչպես օրինակ «WarVOX», «AxMan» և այլն: Որպես համակարգչային ճարտարագետ` նա աշխատել է համակարգչային անվտանգության ապահովության համար արդյունավետ ծրագրեր մշակելու համար:
Դենիս Մորան
20-րդ դարի ամենահայտնի հակերներից մեկը` Մորանը, հակերային հարձակման է ենթարկել կայքեր սպասարկող մի շարք սերվերների, որի արդյունքում բազմաթիվ կայքեր անջատվել են: Մորանը հայտնի է նաև որպես Կուլիո: Նա կոտրել է «DARE», «RSA Security» կայքերը, ինչպես նաև առանց լիազորությունների մուտք գործել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ու ԱՄՆ ռազմական ուժերի համակարգչային համակարգեր:
Կրիստինա Սվեչինսկայա
Կրիստինա Վլադիմիրովնա Սվեչինսկայան երիտասարդ ռուս հակեր է, ով իր մասնակցությունն է ունեցել ԱՄՆ-ի ու Անգլիայի խոշոր բանկերի համակարգչային տվյալների համակարգ մուտք գործելու մեջ: Ամերիկայի բանկի հազարավոր հաշվեհամարներ մուտք գործելու ու կոտրելու համար նա օգտագործել է «Տրոյան ձի» կոչվող համակարգչային վիրուսը կամ ծրագիրը, որի միջոցով ընդհանուր առմամբ 3 միլիարդ դոլար գումար է գողացել ու փոխանցել իր հաշվին:
Հետաքրքրասերի բլոգ