Ռուսաստանցի հայ գործարար, Ռուսաստանի և Եվրոպայի ամենախոշոր բանկերից մեկի «Սբերբանկի» համանախագահ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Комерсант պարբերականին, որը ներկայացնում ենք ձեզ: 

Արմատների մասին
Ինձ վաղ մանկությունում ես ընդհանրապես չեմ հիշում, միայն որոշ դրվագներ: Ես ուշ ծնված երեխա եմ և միշտ շրջապատված եմ եղել մեծ սիրով: Այդ զգացումները շատ լավ եմ հիշում, ուրախության և լույսի ալիքներ և որ իմ շուրջը ամեն ինչ լավ է:
Իմ հայրը ճարտարապետ էր, ասպիրանտուրան սովորել էր Մոսկվայում: Այստեղ էլ նա ծանոթացել է իմ մոր հետ: Մայրիկս 10 տարի հայրիկիցս երիտասարդ է, սովորել է քիմիա-տեխնոլոգիականում: Մի անգամ մայրս «Летят журавли» ֆիլմի պրեմիերայից հուզված վերադառնալիս է լինում: Հայրս նույնպես այնտեղ է լինում իր հայ ընկերոջ հետ: Իմանալով, որ մայրս իշխանական ծագում ունի, նա հայ և վրացի իշխանների ժառանգ է, ցանկանում է փորձել հասկանալու համար, թե արդյոք մայրս կսիրահարվի այպիսի հասարակ մարդու: Արդյունքում սիրահարվում են: Նրանք ամուսնացել են գաղտնի մի քանի ամիս ծանոթությունից հետո: Մոսկվայից հետ են վերադարձել Հայաստան: Հայրս գտել է, որ այդպես ճիշտ կլինի չնայած մոսկովյան գրանցման, բնակարանի և մնացած ամենի: Նա միշտ եղել է սկզբունքային, անգամ կատեգորիկ կերպով: Մտածում եմ,որ եթե նա ավելի քիչ կատեգորիկ լիներ, ավելի մեծ ձեռքբերումներ կունենար: Նրա հետ ինձ համար հեշտ չէր, սակայն շատ հետաքրքիր էր: Հայրս կարող էր շփվել երեխաների հետ ինչպես մեծերի և ուժեղ կերպով ազդել է այն բանի վրա, ինչպիսին ես դարձել եմ:
Իմ պապին նույնպես շատ սկզբունքային մարդ է եղել: Մի անգամ Հայաստանի կոմկուսի կենտկոմի նիստի ժամանակ կենտկոմի քարտուղարին ասել է, որ վերջինիս ձեռքերը մինչև բազուկները արյան մեջ թաթախված են: Պապիկիս միանգամից արտաքսել են Սիբիր, իսկ հայրիկիս դուրս են բերել ասպիրանտուրայից: Պապս եղել է պատմաբան, պրոֆեսոր, բազմաթիվ գրքերի հեղինակ, նրա կյանքը զարմանալի է եղել: Նա և նրա քույրը փրկվել են Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ժամանակ, քույրը եղել է ընդամենը 11 տարեկան, իսկ ինքը յոթ: Քրոջն ամուսնացրել են հայկական գյուղում կյանքը փրկելու համար: Նա ունեցել է 11 երեխա: Իսկ պապիկս հայտնվել է ամերիկյան որբանոցում, անգամ իր ազգանունը չի իմացել: Նրան այնտեղ հարցրել են «Ինչպես է քո պապիկի անունը»: Նա պատասխանել է «Վարդան»: Այդպես նա դարձել է Վարդանյան, սակայն պապիկիս իրական ազգանուն Քեշիշ-Բալյան է:
Իմ ընտանիքում շատ են ստեղծագործակական մարդիկ՝ գրողներ, երգահաններ, ճարտարապետներ, դերասաններ: Ես միակն եմ, որ զրկված եմ տաղանդից, այդ պատճառով էլ ստիպված էի սկսել փողեր աշխատել և մարդկանց կառավարել:
Մանկության մասին
Իմ մանկությունը անցել է Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի միջև: Նրանից մնացել է կյանքի թեթևության զգացմունք, չնայած եղել են նաև խնդիրներ: Օրինակ կապված փողի հետ: Հայրիկը ծախսում էր առանց հաշվարկների, դրանք միշտ չէին բավարարում: Ընտանիքի բյուջեն ապահովում էր մայրիկս: Հայրիկիս ընկերները բարձրաստիճան մարդիկ էին, որոնք այսպես ասած այլ կյանք էին վարում: Հայրիկս ուսանողներից կաշառք չէր վերցնում, այս հարցում շատ սկզբունքային դիրքորոշում ուներ: Բարեկամները ինձ փող էին տալիս, իսկ ես գաղտնի հավաքում էի և տալիս հայրիկին: Հիշում եմ, թե ինչպես 9-րդ դասարանում կռվեցի նրա հետ, ասեցի որ կաշառք կվերցնեմ, կլինեմ հաջողակ, ոչ իր նման: Ընդհանրապես տարբեր պահեր են եղել, ինչ-որ պակասում էր, եղել են դեռահասության կոմպլեքսներ, սակայն այդ ամենը եղել են երկրորդական: Ընդհանուր առմամբ մանկությունից մնացել է մեծ սիրո և պայծառության զգացում:

Ուսման մասին

Դպրոցում նույնպես ինձ շատ էին սիրում, ես կոմսոմոլի կոմիտեի նախագահ էի, խաղում էի ֆուտբոլի և բասկետբոլի հավաքականներում, ՈՒՀԱ-ում: Ես ավարտել եմ դպրոցը ոսկե մեդալով և միշտ կատակում էի, որ ծնողները իմ առումով շատ փողեր են տնտեսել:
Ես երազում էի սովորել Մոսկվայի Պետական համալսարանում, սակայն ծնողներս չէին թողնում մեկնել Մոսկվա: Միայն մայրիկիս ընկերուհին կարողացավ նրանց համոզել ընդունելության քննություններից երկու շաբաթ առաջ: Ես ընդունվել եմ Մոսկվայի պետական համալսարան և առաջին կուրսից հետո ինձ և մյուս տղաներին վերցրեցին բանակ ծառայելու: Ես հայտնվեցի Ադրբեջանում: Այն ժամանակ հակամարտություն չկար, սակայն Հայաստանի հետ հարաբերություններն արդեն լարված էին: Մի անգամ ինձ է մոտենում հայ զինվորական և ասում է «ցանկանում ես մեկնել Հայաստան ծառայելու», պատասխանում եմ« Ցանկանում եմ»: «3000 ռուբլի և կմեկնես»,ես «Ինձ մոտ այդքան փող չկա», նա ասում է «Լավ 50 ռուբլի»,«Ինձ մոտ 27 ռուբլի կա», պատասխանում է «Դա արդեն լկտիություն է» և գնաց: Այդ ժամանակ ինձ ուղեկցող տղաները մի փոքր զրույցից հետո ասեցին «Գիտես մենք փող ենք վերցրել ծխախոտի համար, ահա քեզ այս փողը, գնա, Հայաստանում ծառայի»: Ես այդ 23 ռուբլին ամբողջ կյանքում հիշեցի: Շատերը ինձ օգնել են առանց որևէ սպասումների, այդ պատճառով երբ ինձ ասում են, որ չար մարդիկ շատ են, ես ասում եմ, որ դա սուտ է:
Կյանքում իմ բախտը շատ է բերել դաստիարակների առումով և ես գտնում եմ, որ նրանք իմ հաջողության հիմնական մասն են կազմում: Ինձ համար դաստիարակներ հանդես են եկել ոչ միայն հայրս, քույրս և դպրոցի ուսուցիչները, այլ նաև անվանի մարդիկ, ինչպիսին են Եվգենի Պրիմակովը և Լի Կուան Յուն և բոլոր նրանք, ովքեր ինձ շատ են օգնել բիզնեսում, ինչպիսին է Ռոն Ֆրիմանը: Լավ ուսուցիչը ոչ թե նա է, ով սովորացնում է, որ երկու անգամ երկու հավասար է չորսի, այլ օգնում է, որ դու հանգես այդ եզրահանգման:

Ընկերության մասին
Բնավորությամբ ես ավելի շատ նմանվել եմ մորս իր՝ շփվելու թբիլիսյան կարողությամբ, սակայն երբեմն ես լինում եմ շատ կատեգորիկ: Չնայած ոչ այնպիսին, ինչպիսին հայրս, ես ավելի շատ հանդուրժող եմ: Համարում եմ, որ կա մարդկանց շրջապատ, ովքեր կարևոր չէ ինչպիսին են նրանք, արդեն քեզ հարազատ մարդիկ են, հասկանում եք: Նրանց նկատմամբ դու ավելի հանդուրժողական ես, քան մյուսների նկատմամբ: Կան մանկության, համալսարանական, բանակային ընկերներ: Դժբախտաբար բազմաթիվ երթևեկությունների համար ինձ չի հաջողվում ընկերների և հարազատների հետ ժամանակ անցկացնել: Որոշ մարդկանց նեղացնում է ժամանակի սուղությունը իմ կողմից և կապերը կտրվում են:
Սիրո մասին
Ես համոզված էի, որ ամուսնանալու եմ հայի հետ, քանի որ տարբեր մշակույթի մարդկանց միջև բազմաթիվ տարբերություններ կան կենցաղային բնույթի, ինչը կարող է բարդեցնել կյանքը: Առօրյա կյանքում ինձ հետ հեշտ չէ: Ես պահանջկոտ եմ, այդ թվում նաև իմ նկատմամբ: Ինձ հայրս միշտ սովորացնում էր, որ պետք է ձգտել լավագույնին: Չեմ սիրում շատ դրվատել և շնորհակալական խոսքեր սփռել: Գտնում եմ, որ եթե ճաշը վառվել է, պետք է այդ մասին ասել, իսկ եթե ոչ նորմալ է, որ դրա համար պետք չէ «շնորհակալություն» հայտնել: Բոլոր այն կանայք, ովքեր եղել են իմ կողքին, այդ ընդունել են:
Վերոնիկան իմ առաջին սերը չի եղել, ինձ մոտ մինչև նա եղել են լուրջ հարաբերություններ: Բոլոր կանայք ինձ շատ բան են տվել և ես նույնպես միշտ ջանում եմ տալ, ոչ միայն ստանալ:
Հետաքրքիր է, որ իմ ամուսնության պատմությունը կրկնում է ծոնղներիս պատմությունը: Մենք ծանոթացել ենք 20 տարի առաջ: Հանդիպել ենք միայն մեկ շաբաթ: Երորդ հանդիպումից հետո ես ասեցի Վերոնիկային, որ ես ժամանակ չունեմ հանդիպումների համար և ցանկանում եմ, որ նա լինի իմ երեխաների մայրը: Եվ Վերոնիկան համաձայնվեց: Իմ հայրիկի և մայրիկի նման մենք ամուսնացել ենք առանց ծնողների համաձայնության, առանց մեծ հայկական հարսանիքի: Ծնողներս Վերոնիկայի հետ ծանոթացել են ավելի ուշ:
Մենք նրա հետ նման ենք և միաժամանակ շատ տարբեր: Երբեմն ինձ թվում է, որ ծնողներս նրան ավելի շատ են սիրում, քան ինձ: Վերոնիկական իսկական կին է: Նա եկավ մեր տուն և իմ հարազատներին և բարեկամներին դարձրեց իրենը:
Վերոնիկան ինձնից ավելի շատ է լինում Հայաստանում, նա այնտեղ բազմաթիվ ծրագրեր ունի: Միաժամանակ նա չի դարձել հայուհի, պահպանել է իր ինքնությունը և իր կողմն է գրավել իմ շրջապատը: Ամենայն հավանականությամբ նա դժվարություններ է ունենում, սակայն նա ամեն ինչ անում է շատ անկեղծ լինելու համար:
Հաջողության մասին
Հաջողությունը ինձ փոխել է: Ես դժվար դրության մեջ էի հայտնվել: 23 տարեկան ես դարձա գործադիր տնօերն և պետք է ղեկավարեի կազմակերպություն, ինքնուրույն ընդունել որոշումը: Իսկ դա մեծ պատասխանատվություն է եղել, որին ոչ բոլորն են պատրաստ: Իհարկե երբ դու երիտասարդ ես, դու պետք է հենվես ավելի տարեց մարդկանց վրա և հարգես նրանք կարծիքը քեզ մասին: Ամեն դեպքում մեր բիզնեսը շատ անհատականացված է, այնտեղ չկան արդյունաբերական ակտիվներ, կան միայն մարդիկ և նրանց ուղեղները: Քեզ կամ հարգում են, կամ ոչ, իսկ այն, որ Ձեր կոչումը կոչվում է «գլխավոր գործադիր տնօրեն» ոչ մեկին չի հետաքրքրում: Ես ոչ կապեր ունեի, ոչ կապիտալ և ոչ մի ուրիշ բան: Ես սկսել եմ զրոյից, թե ռուս հաճախորդների և աշխատակիցների, թե օտարների հետ: Ամենայն հավանականությամբ մարդիկ ինձ հավատացին: Վստահությունը սկզբունքային բան է աշխարհում: Երբ մարդիկ հավատում են միմյանց, նրանք ավելի քիչ ժամանակ, ուժ և միջոց են ծախսում սեփական անվտանգության համակարգը կառուցելու համար:
Կա ևս մեկ այլ կարևոր բան ծրագրերիդ հորիզոնը և հետևողականությունը: Քչերը կարող են պլանավորել մեկ տասնամյակ առաջ: Բարեբախտաբար այդ կարողությունը իմ մրցակցային առավելությունն է: Մարդկանց 95 %-ը չեն կարող ասել, ինչպես են իրենց տեսնում 20-30 տարի հետո: Յուրաքանչյուրը իր չափանիշները: Մարդկանց մի մասին համար հաշվեհամարի վրա փողերն են, մյուս մասի համար իշխանությունը, ուրիշներին կառավարելու զգացումը:
Ինձ համար հաջողության չափանիշը իմ նկատմամբ հարգանքն ու ընդունելությունն է որպես պրոֆեսիոնալի: Եթե ես դա կորցնեմ, եթե հրաժարվեն իմ ձեռք սեղմել նրանք, ում ես հարգում եմ, շատ ցավալի կլինի:
Ազատության մասին
Սոցիալական փոփոխությունների չորս մոդել գոյություն ունի էվոլյուցիա, հեղափոխություն, ռեֆորմացիա և ինկվիզիցիա: Ես հավատարիմ եմ առաջինին այն հնարավորություն է տալիս փոփոխությունների հասնել առանց զոհերի և համեմատել տարբեր խմբերի հետաքրքրությունները: Ես միշտ փորձել եմ գտնել համագործակցության ուղիներ և դրանով ինչ-որ բան փոխել:
Ես հազվադեպ եմ մասնակցում հանրահավաքների, մասնակցել եմ 1991 թվականին և երեք տարի առաջ, երբ Շուլպան Խամատովան ցույց էր կազմակերպել քսենոֆոբիայի դեմ: Ես սիրում եմ մարդկանց, ով հանրահավաքների ժամանակ արտահայտում են իրենց տեսակետը, սակայն չեմ հիշում զանգվածային միջոցառումներ, անգամ համերգների ժամանակ ինձ հարմարավետ չեմ զգում: Չնայած հիշում եմ 1988 թվականի ցույցը Երևանի թատերական հրապարակում , վերելքը ֆանտաստիկ էր: Ես հասկացել եմ, որ հանրահավաքները անիմաստ են , համակարգի հետ պայքարել այլ միջոցներով: Հեղափոխության ժամանակ հաղթում են ոչ կարմիրները և ոչ էլ սպիտակները, այլ գործագույները, որոնց հետո փոխարինելու են գալիս սևերը:
Կարևորի մասին
Պետք է փորձել քեզ տեսնել սերունդների համատեքստում, ինչպիսի հետք կթողնես դու: Ինձ միշտ դուր է եկել անհնարինը հնարավոր դարձնել, փորձել եմ ցույց տալ հեռանկարը, քանի որ մարդ պետք է ապրի վաղվա օրվա մասին մտածելով:
Հավատի մասին
Ես հայկական առաքելական եկեղեցու բարձրագույն խորհուրդի մեջ եմ մտնում: Շատ մեծ ժամանակ տրամադրում եմ հուշարձանների վերականգմանը, այդ թվում նաև կրոնական: Չեմ կարող ասել, որ պարբերաբար գնում եմ եկեղեցի և կատարում եմ ծիսակարգերը, սակայն անկեղծ հավատում եմ Աստծուն և հիմնարար արժեքներին:
Վախի մասին
Ամենից շատ վախում եմ կորցնել ինքս իմ նկատմամբ հարգանքը: Ինձ համար լուրջ վախ է հասկանալ, որ կատարել եմ ինչ-որ մի բան, որ ինքս անընդունելի եմ համարում: Այդ վախի պատճառով ես ավելի շատ եմ արել, քան պետք էր: Փորձում եմ ապահովագրել ինքնահարգանքս ես երբեմն բիզնեսին վնաս եմ տվել:
Փողերի մասին
Երբ ավագ որդիս 13 տարեկան դարձավ մենք Վերոնիկայի հետ որոշեցինք, որ կծախսենք մեր փողերը ծրագրերի վրա, որոնք կօգնեն փոխել աշխարհը դեպի լավը: Մեր երեխաները գիտեն, որ նրանց ժառանգություն ոչ մի հարստություն չի ժառանգվելու: Մենք նրանց կրթություն են տալիս և գտնում ենք, որ պագայում նրանք կարող են ինքնուրույն ապրել: Իհարկե կա որոշակի անշարժ գույն, որպեսզի նրանք հիմք ունենան:
Ես բացարձակապես հանգիստ եմ վերաբերվում նյութականին, անտարբեր եմ մեքենաներ, ինքնաթիռների և հարստության այլ ատրիբուտների նկատմամբ: Միակ բանը, որ ես փող եմ ծախսում գրքերն են և բարեգործական նախագծերը:
Երեխաների մասին
Բոլոր չորսն էլ շատ տարբեր են և բոլորն էլ տաղանդավոր են իմ՝ հայրական տեսանկյունից: Կարևոր է պահպանել նրանց մոտ սիրո զգացումը երկար ժամանակով: Ցանկանում եմ, որ իրենք իրենց հետ խաղաղության մեջ լինեն, գտնեն իրենց այս կյանքում, որպեսզի նպատակ ունենան: Եթե դու նպատակ ունես և հաջողության չափման համակարգ, ապրել ավելի հեշտ է:
Երեք խոսք իր մասին
Առաջինը ես շատ շփվող եմ: Ես բազմաթիվ ընկերներ ունեմ տարբեր միջավայրերից, կան ավագ ընկերներ, կա Պրիմակովը, կա շատ մոտիկ ընկերներ, կան ռուս և արտասահմանյան գործարարներ, ինտելիգենցիա: Չեմ կարող ասել, որ նրանցից յուրաքանչյուրը «յուրային են» ինձ համարում, սակայն այս միջավայրերից յուրաքանչյուրը ինձ ընդունում է:
Երկրորդ ինձ համար շատ հետաքրքիր է կյանքը, ես տարբեր ծրագրերի ծարավ եմ և հաճախ մի քանի բան ձեռնարկում եմ միանգամից: Այդ պատճառով կարող եմ վիրավորել անուշադրությամբ և միանգամից դա չեմ նկատում: Շատ եմ ցավում դրա համար:
Երորդը ես շատ համառ եմ: