Հինգշաբթի Վիլյնուսում մեկնարկող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն հետխորհրդային վեց պետության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Եվրամիության համագործակցության այս ծրագր ապագան: Գագաթնաժողովում, որը տևալու է մինչև նոյեմբերի 29-ը, կմասնակցեն 34 պետության ներկայացուցիչ պետության ղեկավարների և նախարարների մակարդակով, ինչպես նաև ԵՄ ղեկավարությունը:
Գագաթնաժողովի հիմնական ինտրիգան նախկինի պես շարունակում է մնալ ԵՄ-ի հետ Ասոցացման և ազատ առևտրի մասին ընդարձակված համաձայնագրերի ստորագրման հարցը: Չնայած Կիևի որոշմանը կանգնեցնել փաստաթղթի ստորագրման նախապատրաստական աշխատանքը, ԵՄ-ի խորհրդում նախագահող և գագաթնաժողովի կազմակերպիչ պետություն Լիտվիան դեռևս հույսով է, որ Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
Ի տարբերություն Կիևի Մոլդովան գագաթնաժողովում իր մասնակցությունը ծրագրում է ավարտել Ասոցացման համաձայնագրի վավերացմամբ: Մոլդովայի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Յուրիե Լյանկեն:
Վրաստանի պատվիրակությունը գագաթնաժողովում գլխավորելու է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ասոցացման համաձայնագրի վավերացումից մինչև նրա ստորագրումը կարող է տևել մինչև 2014 թվականի սեպտեմբերը: Վրաստանը նույնպես երկրի ԱԳ նախարարության կողմից հստակեցրել էր, որ ցանկանում է վավերացնել համաձայնագիրը:
Բաքուն Վիլյնուսում ներկայացնելու է նախագահ Իլհամ Ալիևը: Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվելու է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի հեշտացման համաձայնագիր: Այս փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է մասնավորապես Եվրամիության պետություններ մուտքի վիզա ստանալու գործընթացի հեշտացում գլխավորապես գործարարների, ուսանողների, գիտության և մշակույթի գործիչների, բուժման համար մեկնող քաղաքացիների համար:
Բաքուն մտադիր չէ գալիք գագաթնաժողովի ժամանակ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, ինչի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի խոսքերով արդեն հասկացնել են տվել Եվրամիությանը: Մամեդովը հստակեցրել է, որ Ադրբեջանը առաջարկել է ԵՄ-ին ստորագրել գործընկերության մասին համաձայնագիր, որը ներկայացնում է «երկկողմանի համագործակցության մակարդակը և կապահովի փոխադարձ հարգանք և իրավահավասարություն կողմերի միջև»:
Փորձագետների կարծիքով Ադրբեջանին անհրաժեշտ է ավելի հստակ ինտեգրացիոն համակարգեր, որոնց համապատասխան երկիրը կկարողանա իրականացնել իր ազգային հետաքրքրությունները: Այդ պատճառով տվյալ փուլում Ադրբեջանը նախընտրում է ԵՄ-ի հետ զարգացնել հարաբերություններ այն ասպարեզներում, որոնք մետ են և հասականալի իրեն, մասնավորապես էներգետիկայի և տուրիզմի բնագավառներում:
ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում ինտեգրացիայի ակտիվ մասնակից Հայաստանը պատրաստվում էր Վիլյնուսի գագաթնաժողովին վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Հարցը սկսեց սուր բնույթ կրել, երբ Եվրամիության ներկայացուցիչները՝ ինչպես Բրյուսելի պաշտոնյաները, այնպես էլ ԵՄ ազգային պատվիրակությունների անդամները տարբեր մակարդակներում արտահայտվեցին Երևանի կողմից միաժամանակ և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտում և Եվրասիական միությունում գտնվելու անթույլատրելիության մասին:
Հուլիսի 24-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանը և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են երեք տարի առաջ սկսած ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունները, որը Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում: Բանակցությունների վերջին շրջանում կողմերը համաձայնության եկան պայմանագրի կարևոր կետերի առումով, որը սահմանում է նոր շրջանակներ ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտրական կապերի համար: Սակայն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային Միությանը:
Ինչպես նշել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Վիլյնուսի գագաթնաժողովում Հայաստանը ցանկանում է վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը առանց տնտեսական բաղկացուցիչ տարրի: «Մենք կարևոր ենք գտնում, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցության քաղաքական և տնտեսական հատվածները առաձնացվեն: Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային Միությանը բացարձակապես չի նշանակում ԵՄ-ի հետ մեր քաղաքական երկխոսության ընդհատում»,- նշել է Սարգսյանը: Դրան ի պատասխան ԵՄ ներկայացուցիչները հայտնել են, որ միասնական փաստաթղթի առանձին հատվածի վավերացում հնարավոր չէ: