«Իրավունք» թերթը գրում է. «Արմավիրի մարզի բնակիչ Հովհաննես Ս.-ն իր սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով բռնություն գործադրելով եւ օգտագործելով 14 տարին չլրացած Սոնա Գասպարյանի (անունը փոխված է) անօգնական վիճակը, խաթարված ձեւով սեքսուալ բնույթի այլ գործողություններ է կատարել: Նա անչափահասին սեռական բռնության է ենթարկել Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում։
Թե ինչպես է վերջինս համարձակվել բռնի գործողություններ իրականացնել իր դստեր տարիքի աղջկա նկատմամբ եւ ընդունում է արդյոք իրեն առաջադրված մղադրանքը, փորձեցինք պարզել վերջինիս փաստաբանից՝ Ցոլակ Մարգարյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.
Պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակման կարիք ունի: Իմ պաշտպանյալը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այսինքն, բռնություն չի եղել երեխայի նկատմամբ։
Այսինքն՝ դա եղել է երեխայի ցանկությա՞մբ։
-Դրա մասին ոչինչ ասել չեմ կարող։
Նշենք, որ մեղադրյալն ամուսնացած է, ունի 3 երեխա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում