2014 թ բյուջեի վերաբերյալ օրենքը Հայաստանում կրում է ձևական բնույթ: Այս համոզմանն է քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ում խոսքերով, արդեն ընդունված նախագիծն իրականացվում է այնքանով, որքանով պաշտոնատար անձանց կոռուպցիոն շահերը թելադրում են դա իրականացնել:

«Ապացույց իմ ասածին` 2013 թվականի բյուջեում նախատեսված չէր կես մլրդ դոլարի պարտատոմսեր թողարկել, տեսանք, որ կառավարությունն անկաշկանդ թողարկեց այդ պարտատոմսերը, ներգրավվեց հսկակայան գումարով պարտք: Երկրոդ օրինակն այն է, որը վերաբերում է բոլորին հայտնի գազի խնդրին, առհասարակ 2013 թվականի բյուջեով նախատեսված չէին սուբսիդիաներ գազի սակագինը ֆինանսավորելու: Տեսանք, որ վարչապետը միջամտեց սակագների ձևավորման հարցում` առանց որևէ իրավական ակտի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զուտ վարչապետի գրության հիման վրա 270 դոլար գազի գինը սահմանում հաշվառեց և սահմանեց 189 դոլարով, որևէ իրավական հիմք այդ գործողությունը չէր պարունակում, իսկ դեկտեմբերի 2-ին լսեցինք, որ տարբերությունը պետք է սուբսիդավորվի, իսկ դա էլ փակվի պետական գույքի օտարման միջոցով Հայռուսգազարդի 20 տոկոս բաժնեմասերի վաճառքի միջոցով»,- իր խոսքում նշեց Ղուկասյանը` հավելելով, որ սա խոսում է այն մասին, որ կառավարությունն առհասարակ կաշկանդված չէ բյուջետի մասին օրենքով:

Այսինքն, ըստ քաղաքագետի, երբ խոսում ենք բյուջետի մասին, պետք է հասկականք, որ սա սիմվոլիկ ցանկություն է:

Ղուկասյանի դիտարկմամբ` կարևոր հատկությունը բյուջեի այն է, որ 2014 թվականին մեկ տրիլիոնի եկամուտ է նախատեսել կառավարությունը գանձել հայ ժողովրդից:

«Տեսանք, որ կառավարությունը որևէ բացատրություններ չներկայացրեց, թե ինչու պիտի 20 տոկոսով ավելանան այս տարի տնտեսական կարողությունները, նաև վառ ապացույց, որ հենց էնպես են արվում հայտարարությունները խորհրդարանում: Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանում կա 510 հազ թոշակառու հակասում է վիճակագրական ծառայության տեղեկությանը, որ 360 հազ է: Ստացվում է, որ Հայաստանի քաղաքական համակարգը մտել է այն փուլ, երբ իշխանությունները հայտարարում են իրենց ցանկությամբ ամեն բան, ինչը նույնիսկ նշանակություն չունի»,- համոզմունք հայտնեց Ղուկասյանը:


Իսկ ՀՀԿ ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը, դիմելով Ղուկասյանին, նշեց, որ եթե կնշեք բյուջետային համակարգի մասին Սահմանադրության որևէ հոդված, որը կկարգավորեր համակարգը, եթե ԱԺ-ն չի կարգավորել, այլ խնդիր է, քանի որ Դավթյանի համոզմամբ, ԱԺ-ում քննարկվել են բոլոր այն նախագծերը, որոնք առաջադրվել են և երկարքննարկումներից հետո միայն ընդունվել են:

«Այս բյուջեն, մյուս բոլոր տարիների հետ համեմատած, ևս իրատեսական է և 2014 թվականին կիրականանա: Առաջին հերթին պետք է անդրադառնանք Մաքսային միությանն անդամակցելու հարցին, և կտեսնենք, որ անդամակեցելով` ունենք շատ դրական ակնկալիքներ: Մեր գործընկերներն այս պահին բուռն քննարկում են Պարտադիր կուտակայինի բաղադրիչը և պատրաստվում են ՍԴ-ում քննարկել են, համոզված եղեք, որ որոշակի քննարկումներ մենք ձեզ հետ ևս առիթ կունենանք անելու»,- իր խոսքն ուղղելով Ղուկասյանին` ասաց Արտակ Դավթյանը:

Իսկ Ղուկասյանի համոզմամբ` Մաքսային միությանը միանալով` շատ բարդույթներ կլինեն:

«Հայաստանը նոր է հայտնաբերել, որ ՄՄ-ն իր համար ձեռնտու է: Նախորդ 5 տարվա մեջ մեր իշխող ուժերը չէին տեսնում այն հոյակապ և ձեռնտու տարբերակ է, և 2008 թվականին չէին միացել ՄՄ-ին, նոր 5 տարի ուշացումով հայտանբերեցին բոլոր կարողությունները: Մոտակա մի քնաի ամսվա ընթացքում պիտի հրաշք գործեն, և այդ ամբողջ օրենսդրական փաթեթը, որն այն մարդիկ կազմել են 5 տարվա մեջ, Հայաստանի իշխանությունները կանեն 2 ամսում: Հասկանալի է` Հայաստանը կանգնած է դեֆոլտի առաջ: Տեսանք, որ շինծու ընտրությունների հետևանքով զրկվեցին եվրոպական պետությունների օժանդակությունից, դոնոր պետություններից, ԱՄՆ-ի օժանդակությունից, որովհետև հասկանալի է` այն քաղաքական ուժը, որը կաշառք է տալիս, ինքը պիտ ստիպված լինել կոռուպցիոն լինել»,- իր խոսքում նշեց Ղուկասյանը:


Իսկ ՀՀԿ պատգամավորի գնահատմամբ` ցանկացած ժամանակ էլ հրապուրիչ առաջարկներ կատարվում են, սակայն պետք է երկար մտածելուց հետո միայն վերջնական որոշում կայացնել:

«Ես հիշեցի Սևակի խոսքերը` «Ով ասի մատս վարունգա, աղը ձեռքներիս վազե՞նք», հա՞, պարոն Ղուկասյան, փաստրոեն այդպե՞ս է ստացվում, հա՞: Ցանկացած առաջարկություն եթե լինում է, պետք է քննարկել, հասկանալ` որն է շահը: Ցանկացած պետություն առաջնորդվում է գլոբալ շուկայի շահերից, այդ թվում` ՌԴ-ն: Կարծում եմ, որ Հայաստանն ի վերջո ծանրութեթև է արել և ընդունել է այն որոշումը, որը ճիշտ է»,- ասաց Դավթյանը:

Վերջինիս համոզմամբ` սեպտեմբերի 3-ից հետո ամենակոշտ քննադատություններն էին հնչում, այդ թվում` Արևմուտքից, սակայն Վիլնյուսում հնչեց կարծիք, որը փաստեց հակառակը: Իսկ կարծիքն այն էր, որ Հայաստանը կարող է առաջընթաց ապրել` Ռուսաստանի հետ համագործակցելով:
Դավթյանի գնահատմամբ` ՀՀ քաղաքացիների ցանկությունները համընկնում են իշխանությունների ցանկության հետ: